ԱրմԻնֆո.Չնայած Ադրբեջանի ջանքերին, Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը դրական քայլեր չի ձեռնարկում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:Նրա խոսքով, Հայաստանի «ոչ կառուցողական» քաղաքականության հետևանքով չի հաջողվում առաջընթաց արձանագրել բանակցություններում, խախտվում է միջազգային իրավունքը: Ըստ Հասանովի, Հայաստանը փորձում է ղարաբաղյան հարցը դուրս հանել համաշխարհային օրակարգից և շահել ժամանակ: «Մենք չպետք թույլ տանք, որ նման բան տեղի ունենա:
Հակամարտությունը պետք է շուտափույթ կարգավորվի: Թշնամու սադրանքները ճակատային գծում շարունակվում են, դրանց թիվը գնալով աճում է: Մեր բանակը վճռականորեն կանխում է այդ գործողությունները, և կձեռնարկի ավելի կոշտ միջոցներ»,-հայտարարել է Հասանովը, հավաստելով, որ հայկական ԶՈւ հրթիռների տակտիկա-տեխնիկական բնութագիրների մասին Բաքուն ունի օրակատար տեղեկություն:
Նրա խոսքով, Ադրբեջանը լիակատար առավելություն է ստացել բոլոր ուղղություններով: «Որպես հակառակորդի կողմից մի քանի սարքերի հնարավոր կիրառման պատասխան, մեր Զինված ուժերը, կիրառելով իր տրամադրության տակ գտնվող հազարավոր հրթիռները և նոր տեսակի մարտական սպառազինությունները, ի վիճակի են ոչ միայն խոցել այդ հրթիռները, այլ նաև ցանկացած տարածության վրա ոչնչացնել թշնամու ամբողջ ռազմական ենթակառուցվածքը: Այդ հրթիռների կիրառման վերաբերյալ Հայաստանի սպառնալիքներն ընդամենը հերյորրանքներ են: Ապրիլյան մարտերը պետք է լավ դաս լինեին հայկական կողմի համար: Բայց երևում է, որ նրանք դասեր չեն քաղել դրանից: Հերթական սադրանքի պատասխանը կլինի ավելի կործանարար և ջախջախիչ, թշնամին լիովին կոչնչացվի»,-հավաստել է Հասանովը:
↧