Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

«Լուսավոր Հայաստանը», որն արդեն բացահայտել է ընդդիմության ճամբարի դավաճաններին, կբոյկոտի Վանաձորի ավագանու խորհրդի նիստերը  

$
0
0
Արմինֆո. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշել է բոյկոտել Վանաձորի ավագանու խորհրդի նիստերը: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Վանաձորի ավագանու ընտրություներում  «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանը:   Այդպիսով կուսակցությունը մտադիր է բացահայտել ընդդիմության չորս «դավաճաններին», որոնք Վանաձորի քաղաքապետի ընտրության ժամանակ քվեարկել են ՀՀԿ թեկնածուի օգտին: Վանաձորի ավագանու խորհրդում ՀՀԿ-ն չունի բացարձակ մեծամասնություն, եւ նիստերում քվորում պահովելու համար ՀՀԿ խմբակցությունը պետք է ապահվի կամ ԲՀԿ կամ «Հայկական  վերածննդի» ձայները: «Լուսավոր Հայաստանի» անդամների տրամաբանությամբ, ավագանու խորհրդի ԲՀԿ կամ ՀՎ այն անդամները, որոնք ՀՀԿ հետ միասին քվորում կապահովեն, ընտրությունների ժամանակ սատարել են կառավարող կուսակցության թեկնածուին:   Սակայն ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն, «Լուսավոր Հայաստանն» իր համար արդեն բացահայտել է ընդդիմադիր զինակիցների ճամբարի «դավաճաններին», սակայն, որոշակի նկատառումներով« առայժմ   պաշտոնապես չի հրապարակում այդ տեղեկատվությունը: Սակայն «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը, հայրենական թերթերից մեկի համաձայն, այնուամենայնիվ, ոչ պաշտոնապես շրջանառության մեջ է դրել այն տեղեկատվությունը, որ ընդդիմությունից Վանաձորի ավագանու բոլոր չորս անդամնրը, որոնք քվեարկել են իշխանության թեկնածուի օգտին, «Հայկական վերածնունդի» ներկայացուցիչներ են:   Տեղեկատվության համաձայն, նրանց բոլորին համոզել է այդ անել ՀՎ ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը, որն անցնում է Ավետարնչական եկեղեցու Վանաաձորի թեմի առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանի նկատմամբ բռնությանն առնչվող քրեական գործով: Մարուքյանի վարկածի համաձայն, իշխանությունները Փելեշյանի հետ գործարք են կնքել այն մասին, որ նա կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե անձամբ քվեարկի Մամիկոն Ասլանյանի օգտին եւ համոզի այդպես վարվել  իր զինակիցներին: «Հայկական վերածնունդ» կուսակցությունում այդ տեղեկատվությունը կտրականապես հերքում են, սակայն, ինչպես «Լուսավոր Հայաստանի», այնպես էլ ԲՀԿ անամները պնդում են, որ պատրաստ են որոշակի ապացույցներ տրամադրեել այն մասին, որ քվեարկել են ընդդիմադիր թեկնածուի օգտին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ԲՀԿ-ն, ԼՀ-ն ռւ ՀՎ-ն հուշագիր էին ստորագրել Վանաձորի քաղաքապետի ընտրությանը համաատեղ մասնակցության  եւ ԼՀ թեեկնածու Քրիստ Մարությանին սատարելու շուրջ: Այդուհանդերձ, գաղտնի, փակ քվեարկության ժամանակ իրավիճակը դուրս էրեկել վերահսկողությունից, եւ ընդդիմության չորս ներկայացուցիչներ քվեարկել էին իշխանության թեկնածուի օգտին, դրանով իսկ ապահովելով նրա հաղթանակը ՝ 19 «կողմ», 14 «դեմ» ձայներով:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles