Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Վիկտոր Դալլաքյան. Եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամների հետ որևէ բան պատահի, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է

$
0
0
Արմինֆո. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ-ում պետության ղեկավարի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը հրաժարական է տվել և դուրս եկել Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերից: Այդ մասին նա հայտարարել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:   Ըստ որում, Դալլաքյանը հավաստիացրել է, որ մտադիր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն և որպես ընդդիմադիր մասնակցել է 2017 թ. խորհրդարանական ընտրություններին: ՙԵթե ինձ կամ իմ ընտանիքի անդամների հետ որևէ բան պատահի, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է՚,- նշել է քաղաքական գործիչը: Ըստ որում, նախկին պատգամավորը հայտարարել է, որ իր կառավարման ողջ ընթացքում Սարգսյանը ոչ մի խոստում չի կատարել:   Դալլաքյանը մեկնաբանել է նաև հայկական ԶԼՄ-ների տեղեկատվությունը, ըստ որի՝ ինքը մտադիր է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ միասին կուսակցություն ստեղծել: Նրա խոսքով, մեծ է վերջինիս դերը հայկական զինված ուժերի կայացման գործում: ՙԿարծում եմ, ցանկացած քաղաքական ուժ մեծ հաճույքով իր շարքերում կընդունի այնպիսի գործչի, ինչպիսին Օհանյանն է՚,- ընդգծել է նա:   Նշենք, որ 2007 թվականին ընդդիմադիր դիրքերից հանդես եկող անկուսակցական Դալլաքյանը մեծամասնական ընտրակարգով Վանաձորից պատգամավոր էր ընտրվել: Սակայն, 2012 թվականին, այն բանից հետո, երբ անդամակցեց Հայաստանի հանրապետական կուսակցությանը, նա ընտրություններում պարտվեց այդ ժամանակ անկուսակցական Էդմոն Մարուքյանին: Դրանից հետո նա զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ-ում պետության ղեկավարի մշտական ներկայացուցչի պաշտոնները:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles