Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Էդվարդ Նալբանդյանը Հարավային Կովկասի մարտահրավերների վերաբերյալ  դասախոսություն է կարդացել Ջեյմս Բեյքերի անվան ինստիտուտում

$
0
0
Արմինֆո. Արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքերի անվան Հանրային քաղաքականության ինստիտուտ, որտեղ հանդես է եկել Հարավային Կովկասի մարտահրավերների վերաբերյալ ծավալուն դասախոսությամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է անկախության 25 տարիների Հայաստանի անցած ուղին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, ներկայացրել Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունները և Ադրբեջանի ապակառուցողական փորձերը` հետ կանգնելու այդ հանդիպումների արդյունքները կյանքի կոչելուց: Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը խոսել է ցեղասպանության հանցագործության կանխարգելման ուղղությամբ միջազգային բեմահարթակում Հայաստանի նախաձեռնող դերակատարության, տարբեր միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածության, տարբեր երկրներում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության, մի շարք միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցության, սիրիական ճգնաժամի հետևանքների, միգրացիոն հոսքերի, Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի մասին։

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles