Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Երևանում մեկնարկել է «Շրջակա միջավայրի անվտանգության հիմնախնդիրները» ՀԱՊԿ գիտաժողովը

$
0
0
Արմինֆո. Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մեկնարկել է «Շրջակա միջավայրի անվտանգության հիմնախնդիրները» Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների միջազգային գիտաժողովը: Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, որը փաստել է, որ 21-րդ դարում երկրներն ապրում են փոխակերպման դարաշրջան, որն ուղեկցվում է ուժերի և ազդեցության ոլորտների վերաբաժանմամբ: Նրա ասելով, այդ ֆոնին ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են սերտորեն համագործակցել արդիական մարտահրավերների առնչությամբ, այդ թվում` շրջակա միջավայրի հիմնախնդրի շուրջ: «Շրջակա միջավայրի վիճակն անշեղորեն վատթարանում է, կրճատվում են անտառնեիր մակերեսները, քայքայվում է օզոնի շերտը, այդ ոլորտի խնդիրները գնալով ավելանում են: Ակնհայտ է դառնում, որ գլոբալ էկոլոգիական ճգնաժամն սպառնում է մարդկության կայուն զարգացմանը», - նշել է ռուսաստանցի դիվանագետը: Եվ այդ համատեքստում նա ընդգծել է ջանքերը միավորելու կարևորությունը` էկոլոգիական խնդիրները լուծելու համար: Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկն, իր հերթին, նշել է, որ վերջին տարիներին շրջակա միջավայրի զգալի փոփոխությունների, բնական կատակլիզմների, կենսոլորտի նկատմամբ մարդու մեծացող ներգործության առնչությամբ էկոլոգիայի խնդիրները հասնում են գլոբալ չափերի և սպառնում են պետությունների և հասարակությունների կայուն զարացմանն ու անվտանգությանը: «Արագ փոփոխվող, երբեմն, լարված միջազգային օրակարգի պայմաններում դիտվում են ռազմական գործողությունների ընթացքում էկոհամակարգերի միտումնավոր խախտման դեպքեր, այսպես կոչված, էկոցիդի օրինակներ: Կարծում եմ, ՀԱՊԿ-ը, որի նպատակը խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդումն է, կարող է դառնալ որոշիչ ձևաչափերից մեկը այդ ուղղությամբ ծրագրերի մշակումն ու իրագործումը համակարգելու համար», - նշել է Նազարուկը: Նա նաև նշել է, որ Բելառուսն ունի շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների ծրագրման ամբողջական համակարգ և պատրաստ է կիսել իր փորձը: ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդ Կենժեբեկ Օրինբաևը նույնպես հայտարարել է, որ արդի էկոլոգիական խնդիրները սպառնում են մարդկության զարգացմանը, և այդ մարտահրավերի հաղթահարման համար հարկավոր է մշակել մարդ-բնություն փոխհարաբերությունների նոր հայեցակարգ: Նրա ասելով, համընդհանուր զինաթափումն ու միջուկային անվտանգության խնդրի լուծումը կդառնա այն քայլերից մեկը, որը կնպաստի էկոլոգիական անվտանգության լուծմանը: Ավելացնենք, որ եռօրյա գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանյան ազգային ներկայացուցչությունը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը: Գիտաժողովի կարևոր նպատակներից մեկն է անձանց ուշադրությունը հրավիրել բնապահպանական հիմնահարցերին, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում են բնակչության և պարենային անվտանգության, սոցիալ-աշխատանքային ներուժի աճի, այսինքն` այն գործոնների վրա, որոնք ապահովում են երկրի ամուր թիկունքը և, ի վերջո, պաշտպանությունը:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles