Արմինֆո. Սեպտեմբերի 27-ին Սոչիում մեկնարկել է ՙԺամանակակից մեդիա. Պատրանքների ստեղծում, թե՞ իրականության արտացոլում՚ միջազգային հարավկովկասյան մեդիաֆորումը:
Մեդիաֆորումը կազմակերպել են ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության հիմնադրամը, «Հյուսիս- Հարավ՚ քաղաքագիտական կենտրոնը, Երիտասարդության ռուսաստանյան միությունը:
Մեդիաֆորումին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի առաջատար ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրները, տեսաբանները և լրագրողները: Մեդիաֆորումի աշխատանքին մասնակցում է նաև ԱրմԻնֆո գործակալությունը:
↧