Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Beeline-ի աջակցությամբ հոկտեմբերի 1-ին տեղի կունենա «Հուսո առագաստ՚ փառատոնի գալա համերգը

$
0
0
Արմինֆո. Beeline-ը և «Սիվիլ Արտե մշակութային հասարակական կազմակերպությունը հայտարարում են «Հուսո առագաստ 2016ե համահայկական երկրորդ փառատոնի երևանյան գալա համերգի անցկացման մասին: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին ժ. 19:00-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Համերգի ընթացքում, որը կամփոփի 2016 թ. փառատոնային համերգաշարը, ելույթ կունենան այս տարվա երիտասարդ տաս լավագույն երգահանները, ինչպես նաև ավագ սերնդի հեղինակ-կատարողներ: «Beeline-ը շարունակում է աջակցել երիտասարդների համար նոր հեռանկարների ստեղծման և նրանց կյանքն ավելի լավ դարձնելուն ուղղված ծրագրերին: «Հուսո առագաստ 2016ե փառատոնը բացահայտեց բազմաթիվ տաղանդավոր հեղինակ-կատարողների, ովքեր, համոզված եմ, կզարգացնեն երաժշտական այս ուղղությունը Հայաստանում: Թող որ այս փառատոնը և համերգը նրանց համար լինեն մեկնարկ հետագա հագեցած ստեղծագործական ճանապարհի համարե, - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: «Պետք է նշեմ, որ հեղինակային երգի և ընդհանուր առմամբ այս ուղղության համար տարին շատ հագեցած էր: Հույս ունեմ, որ գալա համերգը, ինչպես նաև հեղինակային երգին նվիրված գիրքը, որը գտնվում է ավարտական փուլում, կլինեն հիանալի լրացում իմ այս խոսքերին: Կցանկանայի նաև դիմել այս ժանրի բոլոր սիրահարներին, որպեսզի հնարավորության դեպքում մեզ հետ կիսեն այս փառատոնային օրըե, - նշեց «Սիվիլ Արտե մշակութային Հասարակական կազմակերպության տնօրեն Վախթանգ Հարությունյանը: «Հուսո առագաստ 2016ե հեղինակային երգի փառատոնի գալա համերգի ողջ հասույթն ուղղվելու է հեղինակային երգի հավաքածուի երրորդ թողարկման տպագրությանը: Գրքում կներառվեն հայ հեղինակային երգի շուրջ 40 սիրված երգահանների ավելի քան 150 երգեր տեքստով, ակորդներով, ինչպես նաև հեղինակի կատարման սկավառակով: Նշենք, որ «Հուսո առագաստե փառատոնն անցկացվում է «Սիվիլ Արտե մշակութային հասարակական կազմակերպության կողմից, Beeline-ի հովանավորությամբ և նպատակ ունի բացահայտել ասպարեզում նորանուն հեղինակ-կատարողների, բեմ տրամադրել և նպաստել նրանց ստեղծագործական առաջընթացին:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles