Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձերբակալվել է ևս մեկ անձ

$
0
0
Արմինֆո. ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին Էջմիածնում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ ձերբակալվել է ևս մեկ անձ:   Ինչպես հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, ի լրումն 2016 թվականի սեպտեմբերի 17-ի հաղորդագրության, տեղեկացնում է, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի գրավոր ցուցումով հանձնարարվել է քննչական խմբին՝ դրանում ներառելով ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչներ: «Կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հիշյալ հանցանքները կատարելու կասկածանքով 2016 թվականի սեպտեմբերի 23-ին ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ա.Կ-ն»,-ասված է հաղորդագրության մեջ։   Հիշեցնենք, որ նույն գործի շրջանակներում 2016թ. սեպտեմբերի 18-ին ձերբակալվել էր Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ա-֊ն, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։   Ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել Էջմիածին քաղաքի Ացագանիների խորհւրդի անդամի հափշտակման առնչությամբ, ՀՀ Քրեական օրենսգրքի 131 Հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Գործը կուղարկվի Քննչական կոմիտե:   Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն իր մրցակցին` արդեն հաղթած Կարեն Գրիգորյանին մեղադրել էր նախընտրական շտաբի անդամ Կիրակոս Բաժակյանին հափշտակելու մեջ: Ավելին, նա իր մրցակցին մեղադրել է նաև հարձակման և ուժի գործադրման մեջ, ինչի արդյունքում ինքը`Թումանյանը և նրա թիմակից Սմբատ Աբգարյանը տեղափոխվել են հիվանդանոց: Էջմիածնի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավար վարդան Վարդանյանը հայտարարել է, որ Բաժակյանի հափշտակությունը սադրանք է և չի համապատասխանում իրականությանը: Ընդ որում, Գրիգորյանը պնդում է, որ ամեն ինչ սկսվել է Թումանյանի պատճառով, քանի որ նա կրակել է Գրիգորյանի մեքենայի վրա, որի մեջ գտնվել է նաև ինքը`քաղաքապետը: Բայց Թումանյանը պնդում է, որ ինքը զենք չի ունեցել, իսկ Գրիգորյանն ունեցել է: Այս ամենի առնչոթյամբ հարուցվել է քրեական գործ:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles