Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Սյունիքի մարզպետի «մոտիկները» Գորիսի դատարանի կողմից ճանաչվեցին մեղավոր

$
0
0
Արմինֆո. Սյունիքի մարզպետի ազգականներն ու «մոտիկները» Գորիսի դատարանի կողմից ճանաչվել են մեղավոր և դատապարտվել տարբեր ժամկետներով ազատազրկման:   Ավարտվել է Գորիսի «Սդղի գյոլ» կոչված տեղում անցած տարվա մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի ազգականների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության գործով դատավարությունը: Սեպտեմբերի 19-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել բոլոր ամբաստանյալներին և դատապարտեց ազատազրկման: Մասնավորապես, Սյունիքի մարզպետի եղբայրը՝ Աղալար Խաչատրյանը և Շահում Դավթյանը, դատապարտվեցին 6 ամսվա ազատազրկման, եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը և Դերենիկ Հակոբյանը՝ 1 տարվա, մարզպետի մյուս եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանը, 2,5 տարվա, Յուրի Մանուչարյանը, որը նույնպես Սուրիկ Խաչատրյանի թիմակիցներից է, 4,5 տարվա:   Նշենք, որ գործով դատախազն ավելի խիստ պատիժ էր պահանջել: Ըստ մեղադրական եզրակացության՝ Յուրի Մանուչարյանը,Դերենիկ Հակոբյանը, Շահում Դավթյանը, Սեյրան, Էյներ և Մայիս Խաչատրյանները մայիսի 2-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Սդղի գյոլ» տանող ճանապարհի խաչմերուկի մոտ ծեծի են ենթարկել Մուշեղ Զաքարյանին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել միջին ծանրության վնաս:   Յուրի Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Դերենիկ Հակոբյանին, Շահում Դավթյանին, Մայիս, Էյներ և Սեյրան Խաչատրյաններին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Յուրի Մանուչարյանն ու Դերենիկ Հակոբյանը կալանավորված են, Շահում Դավթյանը գրավով ազատ է արձակվել, իսկ Խաչատրյանների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:   Հիշեցնենք, որ այս գործով կալանավորված էր նաև Սուրիկ Խաչատրյանի որդին, որը սակայն 2015թ. հոկտեմբերի 1-ին ազատ է արձակվել, իսկ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles