Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայաստանի քաղաքագետների միությունը հայ հասարակությանը և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է անում միահամուռ սատարել «սերժսարգսյանական» զնդաններում տառապող բոլոր քաղբանտարկյալներին

$
0
0

Հայաստանի քաղաքագետների միությունը իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել ՀՔՄ անդամ Անդրիաս Ղուկասյանին, ով հայտնի է քաղաքագիտական հանրությանը և մեր հասարակության լայն շրջանակներին իր հետևողական նվիրվածությամբ քաղաքական պայքարում խաղաղ քաղաքացիական անհնազանդության մեթոդներին: «Ե՜վ որպես քաղաքագետ, և՜ որպես քաղաքացիական ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանը ուժերի ներածի չափով մշտապես նպաստել է Հայաստանում բռնությունները բացառող քաղաքական նոր մշակույթի ձևավորմանը: Նրա ձերբակալությունը ու նրան բանտախցում պահելը ոչ այլ ինչ է, քան իշխող վարչախմբի կողմից ընդդիմադիրների նկատմամբ բռնությունների և անողոք հալածանքների պրակտիկան արմատավորելու հերթական փորձ: Կոչ ենք անում հայ հասարակությանը և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին միահամուռ սատարել արդեն 18 օր շարունակ հացադուլով իր բողոքն արտահայտող մեր գործընկերոջը, ինչպես նաև սերժսարգսյանական զնդաններում տառապող բոլոր մյուս քաղբանտարկյալներին», - ասվում է ՀՔՄ հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո գործակալությանը:

 

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը կալանավորվել է հուլիսի 29-ի երեկոյան Սարի թաղում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների առնչությամբ: Նա մեղադրվում է երթի ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Կալանավայրում հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Լուսինե Սահակյանի հավաստմամբ, ընդդիմադիր գործիչն իրեն  համարում է քաղբանտարկյալ: «Ընդհանուր առմամբ, առողջական վիճակը, կարծես, նորմալ է, բայց հասկանալի է, որ հացադուլի 18 օրերն արդեն որոշակի հետևանքներ ունեն, նա թույլ է, ճնշումը ցածր է», - նշել է փաստաբանը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles