Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայաստանի ԱԻՆ-ը կրկին նախազգուշացնում է բարձր ջերմային ֆոնի և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին

$
0
0

Հայաստանի ԱԻՆ-ը նախազգուշացնում է, որ օգոստոսի 20-23-ը հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: «Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Օգոստոսի 19-23-ը  հանրապետությանտարածքումսպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-20-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանումօգոստոսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles