ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների նախարարությւանը և կառավարության աշխատակազմին հանձնարարել է բացահայտել, թե 2014, 2015 և 2016 թվականի 7 ամիսներին Հայաստանի Հանրապետությունն ընդանուր հաշվով ինչ գումար է վճարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով:
Նման հանձնարարությունը կառավարության ղեկավարը տվել է այն բանից հետո, երբ նախարարների կաբինետի կողմից հավանության արժանացավ արդարադատության նախարարության պետական բյուջեից 18255 եվրոյին համարժեք հայկական դրամ փոխանցելու մասին որոշումը, որպեսզի արդարացիորեն փոխհատուցվի «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով նախատեսված գումարը` ըստ ՄԻԵԴ վճռի, որով փոխհատուցման վերնաժամկետը սահմանված է մինչև 2016 թվականի հոկտեմբերի 6-ը»,-հաղորդել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Այդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա, թե՞ ոչ: Անհրաժեշտ է գույքագրել և ավելի մանրամասն ուսումնասիրել ու հասկանալ այդ հարցը»,-բողոքել է վարչապետը: