Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

«ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունը մասնակցեց Օշականի ճակատամարտում հաղթանակի 189-ամյակին նվիրված տոնակատարություններին

$
0
0

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Օլեգ Շատալովի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 17-ին մասնակցեց Օշականի ճակատամարտում հաղթանակի 189-ամյակին նվիրված տոնակատարություններին: Միջոցառումը կայացավ Արմավիրի մարզի Օշականի հուշահամալիրում: Արարողությանը մասնակցում էին նաև Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինը, Հայաստանում ՌԴ սահմանապահներ, ուսանողներ և դպրոցականներ:

Ներկաները ծաղինկեր և ծաղկեպսակներ դրեցին Օշականի հերոսներին նվիրված հուշարձանին, հարգեցին զոհվածների հիշատակը՝ նշելով, որ այդ ճակատամարտը հայ-ռուսական բարեկամության վկայություններից մեկն է:

 

Օշականի ճակատամարտը 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի ամենադրամատիկ և հերոսական էջերից մեկն է: Այդ պատերազմի ընթացքում Արևելյան Հայաստանն ազատվեց պարսկական լծից և միացավ Ռուսաստանին: 1827 թվականի օգոստոսի 17-ին Օշական հին հայկական գյուղի մոտ  արյունալի ճակատամարտում հանդիպեցին Իրանի թագաժառանգ Աբբաս-Միրզայի և պարսիկների կողմից պաշարված Էջմիածնի վանքին օգնությանը շտապող գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատը:  Պարսկական բանակի կազմում էին 30 հազ. զինվորականներ, իսկ ռուսական ջոկատի, որի շարքերում էին հայ կամավորականները՝ միայն 3 հազար: Սակայն Կրասովսկու ջոկատին հաջողվել էր սրընթաց հարձակումով ճեղքել հակառակորդի գերակշիռ ուժերի պատնեշը, հասնել Էջմիածին՝ փրկելով վանքը թալանից, իսկ այնտեղ գտնվող պաշտպաններին, բնակիչներին, վանականներին և վիրավոր զինվորներին՝ մահից: Օշականի ճակատամարտը կարևորագույն նշանակություն ունեցավ ռուս-պարսկական պատերազմի համար՝ զորքերն ու կամավորները կարողացել են կանխել պարսիկների շարժը դեպի Թիֆլիս, ինչը նպաստեց ռուսական զորքի և հայ կամավորների հետագա հաջողություններին: Ճակատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնելու համար Օշականից Էջմիածին տանող ճանապարհի վրա 1833-1834 թվականներին, ինժեներ-պորուչիկ Կոմպանեյսկու նախագծով և Ամենայն Հայոց Կաթողիկոց Եփրեմ 1 ու արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ ճակատամարտի վայրում հուշարձան կառուցվեց, որը կանգուն է մինչև օրս։ Ամեն տարի օգոստոսի 17-ին օշականցիները, Ռուսաստանից ժամանած հյուրերի հետ, այցելում են հուշակոթող և իրենց հարգանքի տուրքն են մատուցում զոհվածների հիշատակին։

 

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles