Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Կանխատեսում. Հայաստանը կներքաշեն ժողովրդականություն չվայելող լուծումների ձևաչափ

$
0
0

 Ելնելով օգոստոսի 8-ին, 9-ին և 10-ին Իլհամ Ալիևի, Ռեջեփ Էրդողանի և Սերժ Սարգսյանի հետ Վլադիմիր Պուտինի հանդիպումների շարքից` տպավորություն է ստեղծվում, որ շատ շուտով Հայաստանը կներքաշեն ժողովրդականություն չվայելող լուծումների ձևաչափ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Եվրոպական և անդրատլանտյան ստուդիաների կենտրոնի (Կիև) նախագահ Ալեքսեյ Կոլոմիեցը:

 

«Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու հանձնման հեռանկարը իրականություն է դառնում: Իմ կարծիքով, օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանը որպես նման սցենարի իրագործման անթույլատրելիության և անհնարինության օգտին վերջին փաստարկ մտադիր է Պուտինին  ներկայացնել Երևանում «Սասնա Ծռերի» ապստամբերի և ոստիկանության միջև երկշաբաթյա դիմակայությունը` Հայաստանում նման զիջումների նկատմամբ հակազդեցությունը ցուցադրելու նպատակով», - կարծում է քաղաքագետը:

 

Այդ լույսի ներքո Կոլոմիեցը երկրորդական նշանակություն է տալիս «տարբեր ծրագրերի» և «թղթերի» մանրամասներին, պնդելով, որ ամեն կասկածից դուրս է, որ Կրեմլը բոլոր միջոցներով կձգտի համատարած վերահսկողության թե Հայաստանի, թե Ադրբեջանի նկատմամբ: Քաղաքագետը Կրեմլի ռազմավարությունը գնահատում է որպես գրեթե միանման Ուկրաինայի, Մոլդովայի, հետխորհրդային տարածքի մյուս երկրների պարագայում, կարծելով, որ այլ կերպ չէր էլ կարող լինել:

 

Մեկնաբանելով Էրդողանի հետ Պուտինի այսօրվա պետերբուրգյան հանդիպումը` քաղաքագետը չի բացառել հերթական լոկալ Մոլոտով-Ռինբենտրոպ դաշնագրի ի հայտ գալու հեռանկարը: Իսկ նախօրեին Բաքվում կայացած Պուտին-Ալիև հանդիպումը Կոլոմիեցը դիտարկում է Ադրբեջանի հետ նախնական պայմանավորվածությունների ձեռք բերման անհրաժեշտության համատեքստում` հետագայում Էրդողանի հետ Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, քրդերի, «Հարավային հոսքի» շուրջ համալիր լուծման հասնելու նպատակով:

 

Կոլոմիեցը կարծում է, որ վերջին աշխարհաքաղաքական տեղաշարժերը հանգեցրել են այնպիսի իրավիճակի առաջացման, որում Ռեջեփ Էրդողանին և Վլադիմիր Պուտինին ձեռնտու է դարձել Հայաստանի ապաշրջափակումը` Ադրբեջանին Հայաստանի տարածքային զիջումների գնով: «Իսկ եթե մենք այդ հեռանկարներին հավելենք Ռուսաստանի աշխուժացումը Մոլդովայի շուրջ Եվրոպայի հետ բանակցություններում, որին դրդում են կապիտուլացման Մերձդնեստրի առնչությամբ, ապա Պուտինը լիովին կարող է մեկ հարվածոց միանգամից մի քանի հանգույց քանդել: Կարծում եմ, որ Ուկրաինան լիովին կարող է դառնալ համալիր լուծումների մաս Արևմուտքի հետ Կրեմլի սակարկություններում», - ամփոփել է ուկրաինացի քաղաքագետը:

 

«Անի» հետազոտական կենտրոնը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, հրապարակել է, այսպես կոչված, «Պուտինի ծրագիրը» ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Առաջարկությունները չափազանց մոտ են 1997 թվականի փուլային տարբերակին և ներառում են երկու հիմնական փաթեթ. առաջին` հայկական զորքերը դուրս են բերվում 5 շրջաններից` Աղդամից, Ֆիզուլիից, Ջաբրաիլից, Զանգելանից և Կուբաթլուից, երկրորդ` Լեռնային Ղարաբաղն ստանում է հաստատուն միջանկյալ կարգավիճակ, որը չի ենթադրում վերադարձ Ադրբեջանին և անկախ կարգավիճակ տեսանելի ապագայում: Ընդ որում, ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքի իրացման շուրջ հանրաքվեի անցկացումը, որն ամրագրված է մադրիդյան և կազանյան փաստաթղթերում, հետաձգվում է անորոշ ժամանակով: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles