Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Փաստաբաններ. Կյուրեղյան եղբայրների դեմ հարուցված մեղադրանքները կառուցվում են վերացական ձևակերպումների վրա, չունենալով որևէ հստակություն

$
0
0

 Երևանի Արաբկիր-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն օգոստոսի 2-ին «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամների, այդ թվում նաև Արեգ և Սերգեյ Կյուրեղյաններին 2 ամսով ձերբակալելու մասին որոշում էր կայացրել, բայց նախնական քննության մարմինն այդպես էլ չներկայացրեց իրական հիմնավորումներ, թե ինչում են նրանք մեղադրվում: Օգոստոսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք են հայտնել Կյուրեղյան եղբայրների փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը և Տիգրան Եգորյանը:

 

Ըստ փաստաբանների, նախնական քննչական մարմնի կողմից հարուցված մեղադրանքները խմբի բոլոր անդամների համար ընդհանուր էին և ընդհանրացված, առանց հիմնավորումների: Ինչպես նշել է Շուշանյանը, բացակայում էր հստակությունը, քանի որ մեղադրելով Կյուրեղյանին անօրինական ճանապարհով զենք ձեռք բերելու, պահելու, օգտագործելու, տեղափոխելու և իրացնելու մեջ, հետաքննոթյունն այդպես էլ չկարողացավ նշել, թե որտեղից էր ձեռք բերվել այդ զենքը, որտեղ էր պահվել և ինչպես էր օգտագործվել: «Հուլիսի 31-ին, երբ տղաները հանձնվում էին իշխանություններին (Կյուրեղյան եղբայրները, - խմբ.), նրանց մոտ զենք չկար, իսկ ՀՀ Քր.օր-ի 235 Հոդվածի 5-րդ մասը նշում է, որ հոդվածով նշված իրերը կամավոր հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողությունները չեն պարունակել մեկ այլ հանցակազմ: Նման պայմաններում, անգամ եթե նրանք զենք են կրել ՊՊԾ տարածքում, ինչը նույնպես ապացուցման կարիք ունի, զենքի կամավոր հանձնումը նրանց համար բացառում է քրեական պատիժը»,-հայտարարել է փաստաբանը:

 

Ինչ վերաբերվում է 218 Հոդվածի հատկանիշներով մեղադրանքին, ըստ Շուշանյանի, մեղադրանքի այդ կետը նույնպես չի դիմանում քնադատությանը, քանի որ կառուցված է բացառապես` «Շտապ օգնության» ծառայության բժիշկների ցուցմունքների վրա, որոնց հարցաքննել են գիշերվա ժամին, ինչն, ինքնին, հանդիսանում է իրավախախտում: Ինչպես նշել է փաստաբանը, ցուցմունքների տեքստից չի հետևում, որ նրանք գնդի շենքում, իրոք, գտնվել են պատանդի կարգավիճակում: Անդրադառնալով ոստիկանության աշխատակիցներին, որոնք մի քանի օր պահվում էին ՊՊԾ գնդի տարածքում, փաստաբանը հայտարարել է, որ նրանք նույնպես չեն ճանաչվել պատանդներ, քանի որ ազատվել են առանց որևէ նախապայմանի, պարզաբանել է Շուշանյանը:

 

Իսկ փաստաբան Տիգրան Եգորյանը նշել է, որ գրեթե նույնն են «Սասնա ծռեր» խմբի անդամներին և իր ավտոմեքենայով ՊՊԾ գնդի շենք ուտելիք էր բերած Արթուր Սարգսյանին հարուցված մեղադրանքները, ինչն արդյունք է իրավաբանական անգրագիտության: Ինչպես նշում է փաստաբանը, ակնհայտ է, որ դատարանի կողմից ընդունված որոշումը քաղաքական է: Դատական վարույթի տեսանկյունից կասկածի տակ դնելով բժիշկների ցուցմունքների օրինականությունը, Եգորյանը նշում է, որ 218 Հոդվածով հարուցված մեղադրանքներն այս պարագայում անվավեր են, քանի որ բուժանձնակազմը ՊՊԾ շենքում էր բացառապես բուժօգնություն տրամադրելու նպատակով, ինչը հանդիսանում է պետության պոզիտիվ պարտականությունը:

 

Ինչպես երկու ոստիկանների մահվան առնչությամբ հաղորդել են փաստաբանները, ներկայիս դրությամբ դեռ մեղադրանքներ չեն հարուցվել: Սակայն, ինչպես պարզաբանել են նրանք, դա դեռ չի նշանակում, որ քնչական մարմինն այդ ուղղությամբ աշխատանքներ կատարում:

 

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի շենքի գրավման գործով անցնում է 47 մարդ, որոնք մեղադրվում են շենքերի և տրանսպորտային միջոցների գրավման և ոչնչացման, ինչպես նաև զենքի ձեռքբերման, պահպանման, օգտագործման, տեղափոխման և իրացման մեջ: Նրանցից 24-ը մեղադրվում է նաև պատանդներ վերցնելու մեջ: Խմբի անդամների մեծ մասը մեղադրանքները չի ընդունում: Խմբի անդամները հիմնականում մեղադրվում է ՀՀ Քր.օր-ի 218 Հոդվածի (Պատանդ վերցնել) 3 մասի 1 կետի  և 235 Հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3 մասի հատկանիշներով: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles