Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Փաստաբանը տագնապ է ազդարարում կալանավորված «Սասնա Ծռերի» առողջական վիճակի առնչությամբ

$
0
0

Նախաքննության մարմինը` մեղադրանք կազմելիս,  և ընդհանոր իրավասության դատարանը` որոշում կայացնելիս, հաշվի չեն առել «Սասնա Ծռեր» խմբավորման զինյալներ Արամ Հակոբյանի, Էդգար Սողոմոնյանի և Արթուր Սարգսյանի առողջական վիճակը, օգոստոսի 9-ին լրագորղներին հաղորդել է փաստաբան Տիգրան Եգորյանը:

 

Փաստաբանը հիշեցնում է, որ դեռ 2015 թվականին, «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Արամ Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս, ով կալանավորվել էր  5 հոգանոց խմբի կազմում, հաշվի առնելով նրա առողջական վիճակը, դատարանը որոշել էր կալանքը փոխարինել գրավի դիմաց ազատ արձակմամբ: «Այսօր արդեն այդ փաստարկը դատարանը հաշվի չի առել», - նշել է նա:

 

Արթուր Սարգսյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, և առողջական վիճակի բերումով նրան արգելվում է 1 կգ-ից ավելի ծանրություն բարձրացնել` չխոսելով արդեն զենք կրելու մասին: «Այդ հանգամանքը նույնպես մոռացության է մատնվել նախաքննության մարմնի և դատարանի կողմից, ինչպես նաև` Էդգար Սողոմոնյանի մոտի հիպերտոնիայի առկայությունը», - հայտարարել է Եգորյանը:

 

Փաստաբանը նշել է, որ Արամ Հակոբյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ մինչ օրս դատաբժշկական փորձաքննություն չի անցկացվել` ձերբակալության ժամանակ հնարավոր բռնության հետքերի առկայության առնչությամբ: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ շատերին, այդ թվում` Պավել և Արամ Մանուկյաններին, անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, քանի որ դատապարտյալների հիվանդանոցում համապատասխան պայմաններ չկան նրանց բուժումը կազմակերպելու համար:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles