Ըստ էության, Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման պահից ի վեր երկրի իշխանությունն իրական բանակցություններ չի վարել, դրանք կրել են զուտ իմիտացիոն բնույթ, հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՍԱԼԱ վետերան, «Հիմնադիր խորհդրարան» ընդդիմադիր նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Ինչպես հայտարարել է ընդդիմադիր գործիչը, գնդի շենքի գրավման առաջին իսկ օրից Ժիրայր Սէֆիլյանն առաջարկել է իր միջնորդությունը ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման գործում: Սակայն իշխանությունը դրան չգնաց, նույնիսկ, բոլոր պատանդներին առանց նախապայմանի ազատ արձակելուց հետո, նշել է նա: «Եվ այսօր ոչ մի երաշխիք չկա, որ մի ինչ-որ փուլում իշխանությունը կգնա իրական բանակցությունների», - խոստովանել է Ենիգոմշյանը: Նա հիշեցրել է, որ միջնորդական առաքելություն ստանձնած Վիտալի Բալասանյանը մերժվեց զինված խմբի կողմից` «իր վարքագծի» պատճառով: Մյուս միջնորդը` Աշոտ Մինասյանը, իր միջնորդական առաքելությունն ստանձնելու օրը, պարզապես, չի ներկայացել:
Նրա ասելով, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և «խաբեության և սադրանքների ճանապարհով համազգային շարժումը պառակտելուն ուղղված» իշխանությունների քաղաքականությունը, ընդդիմությունը կշարունակի ռազմավարությունը երկրով մեկ քաղաքացիական անհնազանդության ստեղծմանը նպատակաուղղված քայլերի և ռեսուրսների մոբիլիզացման տեսքով: «Գնալով ավելի մեծ թվով քաղաքացիներ են ներգրավվում համաժողովրդական խռովության գործընթացում: Հիմնվելով համընդհանուր աջակցության այդ ռեսուրսի վրա` մենք ձեռնամուխ ենք լինում մեր պայքարի երկրորդ փուլին», - հայտարարել է Ենիգոմշյանը, նշելով, որ այդ մասին, ինչպես նաև շարժման որոշակի ծրագրերի մասին կհայտարարվի այսօր ժամը 19:00-ին` «նույն վայրում» հերթական հավաքի ընթացքում: