Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ենիգոմշյանը հավատում է ընդդիմադիր շարժման հաջողությանը և հավաստիացնում. այլևս հնարավոր չէ շարունակել երկիրը կառավարել և շահագործել` «ինչպես սեփական բանջարանոց»

$
0
0

 Իշխանությունը, ի վերջո, տեղի տալով համաժողովրդական ճնշմանը, կգնա «Սասնա Ծռեր» խմբավորման պահանջների բավարարմանը», - ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ընդդիմադիր նախաձեռնության անդամ, ԱՍԱԼԱ վետերան Ալեք Ենիգոմշյանը:

 

«Ժողովուրդը դուրս է եկել փողոց: Մասնակիցների մեծ մասը դժգոհություն է արտահայտում նաև այն առնչությամբ, որ ակցիաները բացառապես խաղաղ բնույթ են կրում», - նշել է Ենիգոմշյանը: Այս ռեժիմը, նրա ասելով, հանգել է այն բանին, որ այլլևս հնարավոր չէ շարունակել կառավարել և շահագործել երկիրը` ինչպես «սեփական բանջարանոց»:

 

«Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումը, նախագահի հրաժարականը, ժողովրդական վստահության կառավարության ձևավորումը միանգամայն  հնարավոր է, և դա է մեր նպատակը, որին կարելի է հասնել համազգային ապստամբության արդյունքում», - կարծում է ընդդիմադիր գործիչը: «Կայծից բոց կբռնկվի», - հավաստիաիցրել է նա: Ներկայիս իրավիճակը համեմատելով 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետ` Ենիգոմշյանը նշել է, որ շատ բան է փոխվել: «Չնայած երկրի ճնշիչ մարմինների քանակի և հզորությունների ավելացմանը` կառավարող ռեժիմի լեգիտիմությունը լիովին զրոյացել է», - հայտարարել է նա: Նրա ասելով, ոստիկանության ճամբարում արդեն կան մարդիկ, ովքեր չեն կասկածում վարվող քաղաքականությանը: Այդ ամենը, ինչպես նշել է ընդդիմադիր գործիչը, կարող է դառնալ նախադրյալ շարժման  առջև դրված նպատակների իրագործմանը հասնելու համար: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles