«Ժառանգությունե կուսակցությունը դատապարտում է վերջին երեք օրերի ոստիկանության կողմից ապօրինի գործողությունները: Այդ մասին ասվում է կուսակցության՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
ՙՏեղի են ունենում մարդու իրավունքների հիմնարար ազատությունների կոպիտ եւ անօրինական խախտումներ, ինչպես նաեւ բարոյական բոլոր նորմերին ի հակառակ ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից բռնությունների հրահանգների կատարում: Որպես հետեւանք անօրինական բերման ենթարկելը զուգորդվել է նաեւ խոշտանգումներով, այդ թվում «Ժառանգությունե կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի նկատմամբ:Այսպիսով, ոստիկանությանը օրենքի պահապանից դարձրել է անօրինականության պահապան:Մենք դատապարտում ենք իշխանությունների եւ նրա հանցագործ կամայականությունները իրականացնող ոստիկանության գործունեությունը՚,- ասված է հայտարարության մեջ: