Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀ ոստիկանությունը կենդանի ուժ է կուտակում ՊՊԾ գնդի տարածքի մոտ

$
0
0

ՀՀ ոստիկանությունը կենդանի ուժ է կուտակում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության /ՊՊԾ/ գնդի տարածքի մոտ, որտեղ ՙՍասնա ծռեր՚ խմբավորումը պատանդ է պահում ոստիկանության չորս աշխատակցի:

 

Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, Խորենացի փողոց են ժամանել մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ, ինչպես նաև շտապ օգնության ավտոմեքենաներ, ինչը կարող է կապված լինել 18:30-ին Խորենացի փողոցում կայանալիք ակցիայի հետ:

 

Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ այս պահի դրությամբ ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները շարունակում են ինտենսիվ բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ՝ առանց հատուկ գործողությունների իրականացման իշխանություններին նրանց հանձնվելը կազմակերպելու և պատանդներին ազատ արձակելու նպատակով:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles