Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ի աջակցություն ՙՍասնա ծռեր՚ խմբավորման ակցիայի մասնակիցները պայմաններ են առաջադրել ոստիկանությանը

$
0
0

Ի աջակցություն ՙՍասնա ծռեր՚ խմբավորման ակցիայի մասնակիցները պայմաններ են առաջադրել ոստիկանությանը:

 

ՙԻշխանությունները, վերջիվերջո, պետք է հասկանան, որ մարդկանց հասցրել են այնպիսի վիճակի, որ նրանք, թողնելով ընտանիքը, երեխաներին, նման գործողությունների են դիմել: Դա նրանք արել են մեզ համար, և մենք պետք է շարունակենք նրանց գործը: Մենք պետք է համախմբվենք և ավարտին հասցնենք սկսված գործը՚,-նշել է ՙՈչ թալանին՚ շարժման համակարգողներից մեկը՝  Մաքսիմ Սարգսյանը:

 

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր հերթին մեղադրել է ոստիկանությանը խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու փորձերի մեջ, ովքեր հավաքվել են խաղաղ նպատակներով՝ հանրային քննարկումներ անցկացնելու:

 

Նա նաև ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին ներկայացրել է ակտիվիստների պահանջները. ՙՄենք պահանջում ենք ՙՍասնա ծռեր՚ խմբավորման նկատմամբ ուժի չկիրառման երաշխիքներ, բոլոր բերման ենթարկվածների ազատ արձակում, ինչպես նաև պաշտոնական տեղեկատվության տրամադրում՝ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված: Միայն նման երաշխիքների դեպքում մենք պատրաստ ենք շարունակել ոստիկանության հետ մեր համագործակցությունը՚:

 

Պողոսյանն իր հերթին կոչ է արել չմոռանալ, որ երեկ ոստիկանները կորցրել են իրենց գործընկերոջը:

 

ՙԻնչ վերաբերում է տեղեկատվության տրամադրմանը, մենք պարբերաբար հանդես ենք գալիս պաշտոնական հայտարարություններով:  Տվյալ պահին բանակցություններ են ընթանքում: Ներկայումս զինված խմբավորումը պատանդ է պահում ոստիկանության 4 աշխատակցի: Կոչ եմ անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են վնասել իրավիճակին: Տվյալ պահին զինված խմբավորման նկատմամբ հետագա գործողությունների առնչությամբ որոշում չկա՚,-հայտնել է Պողոսյանը:

 

Այնուհետև հանրային քննարկումներ են սկսվել՝ հետագա գործողությունները որոշելու նպատակով: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles