Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀ ոստիկանությունը խոստացել է բաց թողնել Ազատության հրապարակից բերման ենթարկված բոլոր ակտիվիստներին

$
0
0

ՀՀ ոստիկանությանը հաջողվել է Ազատության հրապարակ վերադարձնել ի աջակցություն ՙՍասնա ծռեր՚ խմբավորման ակցիայի մասնակիցներին:

 

Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, Ազատության հրապարակում մեծ թվով ոստիկաններ են հավաքվել: ՙՈչ թալանին՚ շարժման համակարգողներից մեկը՝  Մաքսիմ Սարգսյանը, բանակցում է ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հետ ակտիվիստներին ազատ արձակելու շուրջ, ովքեր հրապարակում ոստիկանների հետ ընդհարումների ժամանակ բերման էին ենթարկվել:

 

Հավաքվածները վանկարկում են ՙԱմոթ՚ և պահանջում քաղաքացիական հագուստով ոստիկաններին նոր ընդհարումներ չհրահրել:

 

ՙՄենք ցանկանում ենք վերադարձնել մարդկանց Ազատության հրապարակ և հանրային քննարկումներ անցկացնել՝ կապված ստեղծված իրավիճակի հետ: Պետք է քննարկումների անցկացնել, համակարգել մեր գործողությունները և  հետագա քայլերի վերաբերյալ որոշումներ կայացնել: Անհրաժեշտ է համընդհանուր համախմբում՚,- նշել է Սարգսյանը:

 

Ըստ որում, նա հայտնել է, որ ոստիկանությունը խոստացել է բաց թողնել բոլոր բերման ենթարկվածներին և այլևս չխոչընդոտել հանրային քննարկումների անցկացմանը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles