Ոստիկանների և հանրահավաքի մասնակիցների միջև ընդհարումներն Ազատության հրապարակում շարունակվում են:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, ոստիկանությունն արդեն բերման է ենթարկել մի շարք ակտիվիստների:
Ակցիայի մասնակիցները, վանկարկելով ՙՄիացեք՚ ՙԱզատ և անկախ Հայաստան՚, Հյուսիսային պողոտայով, Հանրապետության հրապարակով շարժվում են դեպի դեպի ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք, սակայն ոստիկանությունը փորձում է խոչընդոտել երթին: ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը ցուցարարներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են էլ ավելի վատթարացնել իրավիճակը, և հրաժարվել երթով ՊՊԾ գնդի տարածք շարժվելու գաղափարից:
ՙՏվյալ պահին բանակցություններ են ընթանում՝ պատանդներին ազատելու նպատակով: Արդեն մի քանի մարդ ազատ է արձակվել: Առայժմ շենքը զավթած անձանց նկատմամբ որևէ գործողություն չի պլանավորվում: Ձեր գործողությունները կարող են վատթարացնել իրավիճակը: Խնդրում եմ հրաժարվել երթով դեպի ՊՊԾ շենք շարժվելու գաղափարից՚,-ասել է փոխոստիկանապետը: