Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արմեն Աշոտյան. Ռոբերտ Քոչարյանի`մեծ քաղաքականություն վերադառնալու համար նախադրյալներ չկան

$
0
0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի`մեծ քաղաքականություն վերադառնալու համար նախադրյալներ չկան, այսօր այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ կրթության և

գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ՙՔոչարյանը հայտարարել է, որ կվերադառնա մեծ քաղաքականություն` երկրի օրհասական վիճակի, ժողովրդի պահանջի ու իր կամքի դեպքում: Առաջին երկու պայմաններն ակնհայտորեն բացակայում են, իսկ երրորդի առնչությամբ ոչինչ չեմ կարող ասել՚,- նշել է հանրապետականը: Ըստ որում, Աշոտյանը գտնում է, որ Քոչարյանին աջակցող քաղաքական ուժերից ոչ մեկը չի կարողացել կատարել իր առջև դրված խնդիրը` թուլացնել գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին և կառավարությանը, այդպիսով թուլացնել իշխանության և նախագահ Սերժ Սարգսյանի դիրքերը: ՙՀետևաբար, եթե երկրորդ նախագահը ցանկանում է վերադառնալ, գործող քաղաքական թիմի հետ դա անել չի կարող՚,- հայտարարել է նախարարը: 

Նա նաև նշել է, որ չի ցանկացել մեկնաբանել Քոչարյանի հայտարարությունների տնտեսական մասը, քանի որ դրանք, նրա խոսքով, ընդամենն առիթ էին քաղաքական հարցեր շոշափելու համար:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles