Աշխարհը պետք է պատրաստ լինի իմանալու ճշմարտությունը 1915 թ. տեղի ունեցած իրադարձությունների մասին, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիվանագետների խորհրդաժողովի ժամանակ, հաղորդում է թուրքական TRT Haber-ը:
Նրա խոսքով, այսօր տեղի ունեցող իրադարձությունները հասկանալու համար անհրաժեշտ է ավելի հաճախ անդրադառնալ պատմությանը: ՙՊատմությունը մոռանալը հանցագործություն է՚,- ընդգծել է վարչապետը:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առնչությամբ Անկարայի նման բազմանշանակ հայտարարությունները հաճախակիանում են: Հիշեցնենք, որ 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները նախատեսում էին ՙանկախ պատմաբաններից՚ համատեղ հանձնաժողովի ստեղծում:
Սակայն, Թուրքիայի և Հայաստանի խորհրդարանների կողմից արձանագրությունների վավերացման գործընթացն անորոշ ժամկետով սառեցվել է`Անկարայի առաջ քաշած նախապայմանների հետևանքով: Անկարայի պաշտոնական դիրքորոշումը հանգում է 1915 թ. իրադարձությունները`որպես Առաջին համաշխարհային պատերազմի հետևանք ներկայացնելուն: