Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հրանտ Բագրատյան. Տիգրան Սարգսյանը փորձեց խթանել շինարարությունը, բայց ապարդյուն

$
0
0

Կենտրոնական բանկի նախագահ եղած տարիներին Տիգրան Սարգսյանը փորձեց խթանել շինարարությունը, բայց ապարդյուն: Նման կարծիք է արտահայտել ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ֆեյսբուքյան իր էջում, պատասխանելով գործող վարչապետի այն կարծիքին, որ մինչճգնաժամային փուլում Հայաստանի տնտեսությունը թույլ էր դիվերսիֆիկացված և բացառապես աճում էր շինարարական հատվածի հաշվին:

 

Միևնույն ժամանակ Բագրատյանը կարծիք է հայտնել, որ 2001-2007 թվականներին շինարարության հատվածի ծավալները 110 մլրդ.դրամից աճեցին մինչև 671 մլրդ.դրամ, ընդ որում, պետության կողմից ցուցաբերած ընդամենը` 9-10% աջակցությամբ, իսկ բանկերն ապահովեցին առյուծի բաժինը` 80%-ը: Եվ հատկապես այդ տարիներին էր երկրի գլխավոր բանկիրը հանդիսանում Տիգրան Սարգսյանը:

 

«Վարչապետի դատողությունները ոչ մի ընդհանուր բան չունեն ոչ ֆինանսական, և ոչ էլ` հատկապես շինարարական փուչիկի հետ: Հայաստանում նման բան չի եղել: Մեր պարագայում ամեն ինչ շատ պարզ է: Միգրացիան աճել է 5 անգամ, ընդ որում, փոփոխվելով որակապես: Օրինակ, եթե 2001-207 թվականներին Հայաստանը տարեկան միջին հաշվով լքում էր 15-20 հազ.մարդ, ապա 2008-2011 թվականներին միջին տարեկան միգրացիան կազմեց 63 հազ.մարդ: Մասնավորապես, արդեն մարդիկ Հայաստանից հեռանում են ընդմիշտ, վաճառելով իրենց տները: Արդյունքում, անշարժ գույքի շուկայի վրա առաջացավ ռեզոնանսային ճնշում, որտեղ  բարձր առաջարկի պայմաններում գրեթե ամբողջովին բացակայում է պահանջարկը: Բնակչության արտահոսքի հետ մեկտեղ կրճատվում է նաև անշարժ գույք գնողների թիվը, և սա` առաջարկվող բնակարանների քանակի ռեգուլյար աճի պայմաններում»,-նշել է Հ.Բագրատյանը:

 

Կենսաթոշակային բարեփոխումների առումով Հ.Բագրատյանը, չհամաձայնվելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքին, նշել է, որ կենսաթոշակային երկու մոդելների (պարտադիր կուտակային և սերունդների համերաշխության մոդելներ) հակասություններ չկան, պարզապես անհրաժեշտ է դրանք ճիշտ համադրել:

 

«Տնտեսագիտության տեսությունը և կառավարման պրակտիկան վաղուց լուծել են այդ թվացող հակասությունը։ Ներկայումս սերունդների համերաշխության և պարտադիր կուտակային համակարգերը համարվում են բացարձակապես կոհերենտ։ Լուծումը հստակ է և ես ու ինձ հետ այդ խնդրի վրա աշխատող գիտնականների միջազգային խումբը փորձաքննության է ենթարկել հայկական կուտակային համակարգը և եկել այն եզրակացության, որ այս ամսին ներդրվող տարբերակը պարզապես աղետ է։ Միևնույն ժամանակ կան մի քանի քայլեր, որոնք արմատապես շտկում են համակարգը և այն շատ սահուն ձևով հարմոնացնում գործող «սերունդների համերաշխության» սկսզբունքով աշխատող համակարգի հետ։ Դրանց մասին ես արտահայտվել եմ ԱԺ-ում։ Բանի տեղ չեն դրել։ Մի վերջին անգամ հնչեցնում եմ առաջարկներս ՀՀ ներկայիս նախագահի համար։ Վաղն այլևս ուշ է լինելու։ Եվ այսպես, շտապ կարգով ներկայումս ուժի մեջ մտցրած համակարգում պետք է կատարել հետևյալ սկսզբունքային փոփոխությունները. պարտադիր կուտակայինին կատարված վճարումների դիմաց տարեվերջին գործավորը որոշակի հարկային արտոնություն է ստանում (կվերանա պարտադիրի անհրաժեշտությունը), գործավորի հետ միասին վճարում է գործատուն (պետությունը վճարում է միայն այն ժամանակ, երբ ինքը գործատուն է) և նույնպես որոշակի հարկային արտոնություն է ստանում, յուրաքանչյուր 10 տարին մեկ գործավորն ազատ է տնօրինելու կուտակված գումարները (ներկայիս ձևը՝ 45 տարվա դեպոզիտը աննախադեպ շռայլություն է համաշխարհային պատմության մեջ. նման ժամկետայնության խնայողության ինստիտուտները ֆանտաստիկայի ոլորտից են), բացառել այդ միջոցների դուրս բերումը երկրից ակտիվների դիվերսիֆիկացիայի անվան տակ. հայոց պետականությունից դենը այլ բան չկա և ուրեմն պետք է պետության անունից նվազագույն (տոկոսներով) երաշխիքներ տալ մեր երկրի արտադրական ու սոցիալական ենթակառուցվածքներում ներդրումների դիմաց, իջեցնել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը մինչև 200 մլն դրա (500-ից)»,-նշել է Բագրատյանը:

 

Այսպիսով, Հ.Բագրատյանը վերլուծել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանի բանավեճը, որը մեկնարկել էր անցյալ տարեվերջին:

 

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am-ի հետ հարցազրույցում խիստ քննադատության էր ենթարկել ներկայիս կառավարության գործունեությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանին կոչ անելով աշխատել, այլ ոչ թե մեղադրել իր նախորդներին:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles