Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Քաղաքագետ. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպումները Մինսկի գործընթացը վերակենդանացնելու նպատակ են հետապնդում

$
0
0

 Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպումների կազմակերպումը Մինսկի գործընթացը վերակենդանացնելու նպատակ է հետապնդում, համոզված է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

 

Նրա խոսքով, արդեն տեղի է ունեցել երկու հանդիպում, բանակցություններ են տարվում երրորդ հանդիպումը կազմակերպելու համար, որն ավելի դժվար կլինի կազմակերպել, քանի որ իրականում կողմերը խոսելու բան չունեն, և երկու երկրների հասարակություններում արդեն դժգոհությունների ալիք կա այդ հանդիպումների առնչությամբ:

 

ՙՎաղ թե ուշ հանդիպումը կկազմակերպվի, և գործընթացը կշարունակվի, քանի որ դրանում շահագրգռված են բոլոր կողմերը, այդ թվում՝ թե ԱՄՆ-ը, թե Ռուսաստանը: Սակայն, դա ամենևին չի նշանակում, որ Բաքուն չի ցանկանա հերթական սադրանքի դիմել, ինչպես ընթացիկ տարվա գարնանը՚,- հայտարարել է փորձագետը:

 

Միաժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուս-թուրքական հարաբերությունները կանդրադառնան ղարաբաղյան հակամարտության վրա՝ Իսկանդարյանը նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորում վաղ թե ուշ պետք է տեղի ունենար, քանի որ դա ձեռնտու է թե՛ Մոսկվային, թե՛ Անկարային: Քաղաքագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը երկրորդ տնտեսական գործընկերն է Թուրքիայի համար, իսկ Անկարան՝ յոթերորդը Մոսկվայի համար:

 

ՙԿողմերը ստեղծված իրավիճակից դուրս գալու, միաժամանակ դեմքը պահպանելու միջոցներ էին փնտրում: Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները կկարգավորվեն, բայց առաջվանն արդեն չեն լինի, կպահպանվի որոշակի զգուշավորություն, քանի որ ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպը թողել է իր հետքը: Ինչ վերաբերում է Հայաստանի արձագանքին, ինձ մոտ այն ծիծաղ է առաջացնում, քանի որ ռուս-թուրքական հարաբերությունների թե՛բարելավման, թե՛ վատթարացման դեպքում հայ հասարակությունում որոշակի խուճապ է սկսվում, ինչն իմ տեսակետից անհիմն է: Չեմ կարծում, թե ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումն ինչ-որ կերպ կանդրադառնա հայ-ռուսական և հայ-թուրքական հարաբերությունների վրա՚,- ասել է Իսկանդարյանը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles