Ընտրական հանձնաժողովի անդամ և լիազորված անձ դառնալու ՙԺառանգություն՚ կուսակցության կոչին արձագանքել է 2996 կամավոր, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նրա կարծիքով, դա քաղաքացիներին ակտիվ ընտրական գործընթացներում ներգրավելու և իրենց ընտրական իրավունքները պաշտպանելու լավագույն միջոցն է: Ըստ որում, նա ընդգծել է, որ Հայաստանի բնակչությունը չի աջակցում ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված միջոցների առնչությամբ իշխանությունների և որոշ ընդդիմադիր ուժերի միջև ձեռքբերված պայմանավորվածություններին:
Նշենք, որ օրերս ՙԺառանգություն՚ կուսակցությունը թռուցիկներ է հրապարակել, որում երկրի քաղաքացիներին կոչ է անում ընտրությունների ժամանակ կուսակցության կողմից ընտրական հանձնաժողովի անդամ և լիազորված անձ դառնալ: Կոսակցությունն ընդգծել է նաև, որ կամավորներն օրենքով սահմանված կարգով 50 հազար դրամ կստանան: