ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է պատասխանատվություն կրի ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական կողմի կորուստների համար, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Ըստ որում, նա համոզմունք է հայտնել, որ պատերազմի առաջին օրերին Հայաստանի ղեկավարությունը հատուկ արդյունավետ հակամիջոցների չի դիմել, քանի որ ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները նախօրոք պայմանավորված պլան են իրականացրել:
Փոստանջյանի կարծիքով, այս համատեքստում պետք է դիտարկել նաև արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը, որի ողջ գործունեությունն ուղղված է հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների հնարավոր հանձնմանը դիմակայելուն: