Պաշտպանությունը համոզված է, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համահիմնադիրվորումը քաղաքական պատվեր էկնարկել է կազմակերպության եռօրյա խորհրդաժողովը, որը նվիրված մարտության գոտում Ժիրայր Սէֆիլյանի կալանավորումը քաղաքական պատվեր է: Հունիսի 28-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Սէֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանը:
Ընդ որում նա նշել է, որ դա առնչվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ընթացքում հայկական կողմի տարածքների կորստի վերաբերյալ Սէֆիլյանի հայտարարություններին: «Հենց որ Սէֆիլյանը հայտարարեց, որ հայկական կողմի տարածքների կորուստն իրականում ոչ թե 500 քմ է, այլ` առնվազն 700 հա, տառացիորեն հինգ օր անց Հայաստանի նախագահը, ըստ էության, հաստատեց Սէֆիլյանի հայտարարությունը, ընդգծելով, որ կորուստները կազմել են 800 հա: Դրանից հետո եղան Սէֆիլյանին վարկաբեկելու փորձեր, ինչին հետևեց նրա ձերբակալությունը», - նշել է փաստաբանը:
Զաքարյանն ընդգծել է, թե պաշտպանությունը կարծում է, որ այդ գործողությունները նպատակաուղղված են Հայաստանի քաղաքական գործընթացներից Սէֆիլյանի տևական մեկուսացմանը, և Քննչական կոմիտեն գործիք է այդ նպատակի իրագործման համար: Նրա ասելով, հերթական շինծու գործի շրջանակում Սէֆիլյանի ձերբակալության ժամանակ թույլ են տրվել մի շարք խախտումներ, ընդհուպ` իր պաշտպանյալի հետո փաստաբանի շփմանը խոչընդոտելը:
«Բացի այդ, ես, որպես փաստաբան, հնարավորություն չունեմ ծանոթանալու գործի նյութերին, վկաների հարցաքննության ժամանակ ինձ թույլ չեն տալիս ճշտող հարցեր տալ տեղեկատվության հավաստիությունը բացահայտելու նպատակով: Գործով վկաներն ահաբեկված են, ես չեմ բացառում նաև նրանց նկատմամբ ֆիզիկական ճնշումները», - նշել է Զաքարյանը:
Փաստաբանը նաև նշել է, որ Սէֆիլյանն իր հասցեին մեղադրանքը համարում է շինծու, ինչի առնչությամբ հրաժարվում է ցուցմունք տալ և պահպանում է լռություն, սակայն իր փաստաբաններին ցուցում է տվել ամեն ինչ անել ճշմարտությունը բացահայտելու և այն հասարակությանը ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սէֆիլյանը ձերբակալվել է հունիսի 20-ին` հանցավոր խմբավորում կազմակերպելու կասկածանքով: Իսկ երկու օր անց դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք սահմանելու որոշում է կայացրել: