Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Երևանն արձագանքել է Ալիևի մեղադրանքին, թե ՙՀայաստանի ղեկավարությունն ի դեմս մահմեդական երկրների թշնամի է տեսնում՚

$
0
0

 Երևանն արձագանքել է Ալիևի մեղադրանքին, թե ՙՀայաստանի ղեկավարությունն ի դեմս մահմեդական երկրների թշնամի է տեսնում՚:

 

ՙԴասական օրինակ այն բանի, որ Ադրբեջանի նախագահը կրկին ցանկալին իրականի փոխարեն է մատուցում: Հույս չունենաք՚,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

 

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մահմեդական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. ՙՀայաստանի ղեկավարությունը եվրոպական երկրներին միշտ աղավաղված տեղեկատվություն է մատուցում հակամարտության մասին: Շատ դեպքերում Հայաստանը հայտարարում է, թե իբր պաշտպանում է քրիստոնեական արժեքները  մահմենդական երեք երկրների շրջապատում: Դա երեսպաշտություն է: Դուք լավ եք ճանաչում Ադրբեջանում բնակվող մարդկանց: Մեր երկրում կրոնական, ազգային հողի վրա հակամարտություններ երբեք չեն ծագում՚:   

 

Ալիևն ընդգծել է նաև մահմեդական երկրների միասնության, համերաշխության կարևորությունը՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև այլ հարցերում:  


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles