Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Գերմանիայի կանցլեր. Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ Անկարայի դժգոհությունները կամ արտահայտությունները բոլորովին անհասկանալի են Մերկելը նշել է Ռուսաստանի որոշիչ դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում

$
0
0

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի հասկանում այն բողոքներն ու արտահայտությունները, որոնք գալիս են թուրքական կողմից, կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հետ: Այս մասին հունիսի 7-ին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

 

«Գերմանական Բունդեսթագի պատգամավորներն ազատ ընտրված պատգամավորներ են, առանց բացառության, և թուրքական կողմից հնչեցվող դժգոհությունները կամ հայտարարություններն անհասկանալի են»,-ասել է Մերկելը, խոստանալով, որ բոլոր ջանքերը կգոծադրի, որպեսզի Հայստանի և Թուրքիայի միջև լինեն ուղղակի շփումներ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիային մեղադրել էր շանտաժի մեջ`Բունդեսթագի կողմից 2015 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ: Իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական TRT հեռուստաալիքի հետ հարցազրույցում, մասնավորապես, ասել էր. «Գերմանիան պետք է շտկի իր պատմական սխալը, որը նա թույլ տվեց Անկարայի նկատմամբ»: Արտաքին գործերի նախարարը խոստացել էր, որ Անկարան առանց հետեւանքների չի թողնի Գերմանիայի Բունդեսթագի որոշումը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և կձեռնարկի համապատասխան քայլեր: Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, Անկարան ակնկալում է, որ Գերմանիայի կառավարությունն այդ առնչությամբ կարտահայտի իր պաշտոնական դիրքորոշումը, որը չի համընկնի Բունդեսթագի դիրքորոշման հետ:

 

Նշենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է բանաձև, որը ցեղասպանություն է որակում 1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը: Բանաձևն ընդունվել է, գործնականում, միաձայն` մեկ դեմ և մեկ ձեռնպահ: Բանաձևում ճանաչվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստը, այլև՝ Գերմանիայի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար: Թուրքիան երկրի առաջին դեմքերի մակարդակով Բեռլինին նախազգուշացրել է թուրք-գերմանական հարաբերությունների վրա այդ բանաձևի ընդունման հնարավոր բացասական հետևանքների մասին: Անկարան նաև հետ է կանչել իր դեսպանին Գերմանիայից:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles