Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Էդուարդ Շարմազանով. Ռոբերտ Քոչարյանի գնահատականները բնորոշ են իր հայացքներով անցյալում մնացած քաղաքական գործչին

$
0
0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը համեմված էր երկրի գործող կառավարության հասցեին ոչ ընդունելի, որոշ դեպքերում նաև վիրավորական արտահայտություններով, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, նման վիրավորական տոնայնությանն անցնելը խոսում է փաստերի բացակայության մասին: ՙՔաղաքական բանավեճում վիրավորանքի գործիքակազմը չի զարդարում որեւէ քաղաքական գործչի, առավել եւս պաշտոնաթող նախագահին՚,- նշել է Շարմազանովը: 

Միաժամանակ Քոչարյանի վերլուծություններում՝ Էդուարդ Շարմազանովը ապագային ուղղված քայլեր չի տեսնում. ՙԱնցյալում մնացած քաղաքական գործչի վերլուծություններ են, որոնք ժամանակավրեպ են՚:

Անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումների և Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի առնչությամբ Ռոբերտ Քոչարյանի քննադատությանը` Շարմազանովը հավաստիացրել է. ՙԻ տարբերություն քաղաքական շատ գործիչների, մենք իրականացնում ենք քայլեր, որոնք պետք է դրական ազդեցություն ունենան Հայաստանի վրա և դրանք բխում են մեր քաղաքացիների շահերից՚:

Նշենք, որ իր վերջին երկու հարցազրույցներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խիստ քննադատության է ենթարկել ընդհանուր առմամբ կառավարության, և, մասնավորապես, վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը` անվանելով նրան թերարժեք գործիչ: Երկրորդ նախագահը, մասնավորապես, անարդյունավետ է համարել Հայաստանի ու Ռուսաստանի միջև գազային համաձայնագիրը ու աննպատակահարմար պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի անցմանն ուղղված կենսաթոշակային բարեփոխումները: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles