Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ֆասիհ Բադերհան: Ազգային պետությունները կործանելու ռազմավարության շրջանակներում անգլոսաքսոնները վտանգավոր, կեղտոտ խաղ են սկսել իսլամիզմի հետ

$
0
0

 

Չնայած Հարավային Կովկասի հետ հարևանությանը` իրանական քաղաքականությունը տարածաշրջանում բավականին զգուշավոր բնույթ է կրում, մասնակի բացառություն է կազմում Հայաստանը: Ձեր կարծիքով, որո՞նք են նման զգուշավորության պատճառները:

 

Թեհրանն, անկասկած, լայնածավալ շահեր ունի Հարավային Կովկասում, սակայն, տվյալ պարագայում հիմնական գործոնը զգուշավորությունն է, որը որոշում է Իրանի արտաքին քաղաքական ուղղությունը տարածաշրջանում: Ընդ որում, նույնն են տեղի ունենում նաև Իրանի արտաքին քաղաքականության կենտրոնական-ասիական ուղղությամբ: Այս առումով Թեհրանի գլխավոր նպատակը մինչև որոշ ժամանակ կլինի Հայաստանը, որի հետ իրանցիները շարունակում են լուրջ համագործակցություն զարգացնել մի շարք ոլորտներում: Նման քաղաքականությունը մի կողմից պայմանավորված է Իրանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրներով, իսկ մյուս կողմից`ամերիկյան քաղաքականության ուղեծրում գտնվող Վրաստանի հետ խնդիրներով: Իհարկե, Ժնևից հետո ԱՄՆ գնաց Իրանի հետ որոշակի մերձեցման, ինչը Հարավային Կովկասում Իրանի արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխության մասին ենթադրության տեղիք է տալիս: Այնուամենայնիվ, համոզված եմ, որ ցանկացած պարագայում այդ քաղաքականությունը վերջնականորեն Հարավային Կովկասում Արևմուտքի քաղաքականության մեջ չի տեղավորվի: Թեհրանում շատ լավ են հասկանում այդ տարածաշրջանի հետ կապված Ռուսաստանի մտադրությունները: Եվ հաշվի առնելով, որ Իրանի համար հյուսիսային հարևանի հետ հարաբերություններն առաջնահերթ բնույթ են կրում` ներկա դրությամբ Թեհրանը չի գնա այդ հարաբերութունները փչացնելու ընդունակ գործողությունների: Կարծում եմ, որ այսօր Հարավային Կվոկասի ժողովուրդներին ամենից առաջ հարկավոր է նայել հյուսիսային ուղղությամբ: Ձեր երկրները պատմականորեն միշտ շրջվել են նրա կողմը, ումից քիչ չարիք են սպասել`սոցիալական ու կրոնական առումով ավելի լիբերալ Ռուասաստանի: Չեմ կարծում, թե իրավիճակն այսօր ինչ-որ կերպ փոխվել է:

 

Արաբական հեղափոխություններից հետո իրավիճակը Մեծ Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական բեկման ենթարկվեց, ինչը շարունակվում է մինչ օրս: Ձեր կարծիքով, ի՞նչ միտումներ են նկատվում իրավիճակում այսօր:

 

Ձեր նկարագրած աշխարհաքաղաքական տեղաշարժերի վերջին դրսևորումն արտահայտվեց Եգիպտոսի իշխանափոխությամբ: Այլ կերպ ասած` հենց եգիպտոսյան բանակը կտրուկ փոխեց աշխարհաքաղաքական ռազմավարությունը տարածաշրջանում: Փոփոխությունների հիմնական վկայությունը դա անգլոսաքսերի ավանդական վազքն էր դեպի ուժեղ խաղացողը, որն այսօր տարածաշրջանում, անկասկած, Իրանն է: Հատկանշական է, որ Թեհրանը դա արդեն ապացեցել է: Եվ այժմ, համապատասխանաբար, նոր փուլ է սկսվում Արևմուտքի և Իրանի հարաբերություններում: Առայժմ դժվար է դատել, թե այդ որակապես նոր փոփոխություններն ինչպես կանդրադառնան տարածա Իրանը համաշխարհային իսլամիզմի մասն է կազմում:

Ոչ թե ջիհադիզմի, այլ իսլամիզմի, որը ներկայացնում են, օրինակ, ՙՄահմեդական-եղբայրները՚: Եգիպտոսի հանդեպ իրանական քաղաքականության փոփոխությունը, որն ուղղակիորեն կապված է ՙՄամեդական-եղբայրների՚ իշխանությունը զինվորականներով փոխարինելու հետ, ցույց է տալիս իսլամիզմի նկատմամբ Թեհրանի բավականին լոյալ վերաբերմունքը: Թուրքիան նույնպես, անկասկած, իսլամական աշխարհի մաս է կազմում:

Չնայած Աթաթյուրքի կառավարման ընթացքում աշխարհիկի վերածված թուրքական հասարակությունը չի ողջունում արմատական իսլամիզմը, այնուամենայնիվ, թուրքական հասարակությունում նման տրամադրություններ կան, որոնք հետևողականորեն աճում են: Դրա վկայությունն են նաև այդ տրամադրությունների վրա հենվելու Ռեջեփ Էրդողանի փորձերը`  չնայած, որ թուրք հասարակության 90%-ը հանդես է գալիս Սիրիայի նկատմամբ նրա քաղաքականությանը դեմ:

 

Ձեր կարծիքով, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Արևմուտքի հետ Իրանի մերձեցումը Հարավային Կովկասի երկրների համար:

 

Այսօր դժվար է ասել, թե Հարավային Կովկասի երկրների համար ինչ հետևանքներ կունենա Արևմուտքի հետ Իրանի մերձեցումը: Սակայն, հստակ գիտեմ, որ այդ գործընթացներին անգլոսաքսոնների ընդգրկման դեպքում նրանք երբեք հաշվի չեն առնի տարածաշրջանում գտնվող հանրապետությունների բնակչության շահերը: Դա պատմականորեն վաղուց ապացուցված է և բխում է նրանց ավանդույթներից: Անգլոսաքսոնները տարածաշրջանի նկատմամբ միշտ էլ իրականացրել են, այսպես ասած, ոչ այնքան ազնիվ քաղաքականություն: Իսկ Ռուսաստանի քաղաքականությունը տվյալ պատմական փուլում միշտ էլ եղել է թափանցիկ ու ազնիվ`  հենվելով միջազգային իրավունքի վրա: Խոսքը վերաբերում է երկու գլոբալ ռազմավարությունների պայքարին. ազգային պետությունների պահպանման ռազմավարության, որը քարոզում են Ռուաստաանն ու Չինաստանը, և դրանք կործանելու ռազմավարությանը, որը քարոզվում է անգլոսաքսոնների կողմից: Այսօր այդ երկու ռազմավարությունների շփման գիծը գտնվում է Սիրիայում, որտեղ որոշվում է հետագա աշխարհակարգի ճակատագիրը: Իրենց ռազմավարության շրջանակներում անգլոսաքսոնները վտանգավոր, կեղտոտ խաղ են սկսել իսլամիզի հետ: Այլ կերպ ասած` Մերձավոր Արևելքի հեղափոխական գործընթացները նոր համաշխարհային վերակառուցման մեկնարկ են տվել: Նախորդ վերակառուցումը կործանեց Արևմուտքի գլխավոր մրցակցին` Խորհրդային Միությանը: Վստահ եմ, որ եթե չլիներ առաջին վերակառուցումը, ապա չէր լինի նաև արաբա-մահմեդական երկրներում ներկայումս դիտվող երկրորդ վերակառուցումը: Ես չեմ կարող կանխատեսել, թե Իրանի հետ մերձենալուց հետո ինչպես այն կզարգանա, բայց շատ շուտով ամեն ինչ ակնհայտ կլինի:

 

Դուք նշեցիք տարածաշրջանում Թուրքիայի կողմից իր դիրքերը կորցնելու մասին: Կարո՞ղ է արդյոք վերջինիս փոխարինել Իրանը` աշխարհաքաղաքական վերջին տեղաշաժերի համատեքստում:

 

Թուրքիայի և Իրանի միջև մրցակցությունը տարածաշրջանում առայժմ ոչ ոք չի վերացրել: Այն հստակորեն արտահայտվում է նաև հիմա: Թուրքիան այսօր էլ սունիների աշխարհում լիդերության մեծ շանսեր պահպանում: Շիիթական Իրանը, իհարկե, փորձում է սունիների աշխարհում իր ազդեցությունն ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկել որոշակի քայլեր: Երբեմն դա ստացվում է, երբեմն` ոչ: Հետևաբար, տվյալ փուլում պետք չէ սպասել, որ Իրանը կարող է փոխարինել Թուրքիային տարածաշրջանում, կամ էլ Թուրքիան Իրանին:

Տարածաշրջանի այդ տերություններից յուրաքանչյուրն ունի իր դերակատարությունը: Մերձավոր Արևելքում պատմականորեն գոյություն է ունեցել երեք տարածաշրջանային տերություն` Թուրքիան, Իրանը և Եգիպտոսը: Եվ վերջին աշխարհաքաղաքական տեղաշարժերն առայժմ չեն կարող փոփոխել այդ ստատուս-քվո-ն:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles