Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ամանորին Beeline ցանցը սպասարկել է մոտ 15 միլիոն զանգ

$
0
0

ՙԱրմենՏել՚ ընկերությունը (ապրանաքանիշը Beeline) տեղեկացնում է, որ ինչպես ամանորյա գիշերն, այնպես էլ հաջորդող հանգստյան օրերին Հայաստանի ամբողջ տարածքում ընկերության բոլոր տեխնիկական համակարգերն աշխատել են անխափան: Խափանումներ չեն գրանցվել ոչ ֆիքսված և ոչ էլ բջջային ցանցերի աշխատանքում: 

2013թ–ի դեկտեմբերի 31-ին և 2014թ-ի հունվարի 1-ին Beeline բջջային ցանցը սպասարկել է մոտ 14.7 մլն. ելքային և մուտքային զանգ։ Նշված ժամանակահատվածում Beeline բջջային ցանցում ուղարկված և ստացված SMS հաղորդագրությունների քանակը կազմել է ավելի քան 1.2 մլն.։

2013թ–ի դեկտեմբերի 31-ի և 2014թ-ի հունվարի 1-ի դրությամբ ընկերության արտաքին կապուղիներով փոխանցվել է ավելի քան 347 ՏԲ ծավալով տվյալ, իսկ ամանորյա տոների ընթացքում՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ, Beeline բջջային ցանցի և լայնաշերտ ինտերնետի բաժանորդներն օգտագործել են ավելի քան 1.5 ՊԲ ինտերնետ տրաֆիկ։ Համեմատության համար նշենք, որ էլեկտրոնային Վիքիպեդիա հանրագիտարանի տվյալների համաձայն, Яндекс.Փոստում պահպանվող նամակները զբաղեցնում են 10 ՊԲ ծավալ։


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles