Դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը, ինչի վերջին օրինակը Չեռնոգորիան էր, կշարունակվի ցանկացածից ավելի դանդաղ: ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի կազմակերպած օնլայն հարցազրույցում ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների հետազոտությունների կենտրոնի /Ուկրաինա/ տնօրեն Նիկոլայ Կապիտոնենկոն:
ՙՌուսաստանն արել է հնարավոր և անհնար ամեն բան՝ ՆԱՏՕ-ին միշարք հետխորհրդային երկրների անդամակցությունն անխուսափելի դարձնելու համար: Տարածքների բռնակցումը, պատերազմները և բռնությունը երբեք աշխարհաքաղաքական ամուր հաջողություններ չեն ստեղծում: Բացի այդ, Ռուսաստանն անխուսափելիորեն կորցնում է իր ուժային հնարավորությունները: Այսօր վերջինիս մասնաբաժինը համաշխարհային ՀԱԱ-ում շուրջ 1.5% է: Հարևան երկրների անվտանգության ապահովումը գնալով ավելի կդժվարանա՚,- նշել է նա:
Ըստ որում, փորձագետը գտնում է, որ մի շարք խնդիրներ և հանգամանքներ այժմ թույլ չեն տալիս ՆԱՏՕ-ին ընդլայնվել. անհրաժեշտ է հավանական նոր անդամների արդյունավետություն և հուսալիություն: