Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ալիև. Ադրբեջանը զենք է գնում ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև՝ Թուրքիայից, Իսրայելից, Բելառուսից և Իրանից

$
0
0

Ադրբեջանը զենք է գնում ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև՝ Թուրքիայից, Իսրայելից, Բելառուսից և Իրանից: Այդ մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

 

ՙՄենք պետք է արդիականացնենք մեր զինված ուժերը: Աշխարհաքաղաքական բարդ կոնֆիգուրացիայում գտնվող պետությունը պարտավոր է անել դա: Բայց ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը վճարում է ձեռքբերված զենքի դիմաց՚,- նշել է Ադրբեջանի նախագահը:

 

Ալիևն ընդգծել է նաև, որ Ադրբեջանը Ռուսաստանին ռազմավարական գործընկեր է համարում: Նրա խոսքով, Մոսկվայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կառուցողական է:

 

Ըստ որում, վերադառնալով ղարաբաղյան հակամարտության թեմային, Ադրբեջանի առաջնորդը հերթական անգամ մեղադրել է հայկական կողմին ՙսադրանքների և օկուպացիայի համար՚:

 

ՙՂարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր է Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատելուց հետո միայն: Ժամանակ առ ժամանակ հայերը սադրանքների են դիմում շփման գծում: Դա արվում է բանակցային գործընթացը խաթարելու համար: Բայց ապրիլյան վերջին սադրանքի ժամանակ նրանք չեն հաշվարկել հետևանքները: Մենք կարողացանք ազատագրել մեր տարածքների մի մասը: Հայաստանի ղեկավարությունը չպետք է մոռանա այդ դասը: Նրանք պետք է ականջալուր լինեն ստատուս-քվոյի անընդունելիության վերաբերյալ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդների հայտարարություններին՚,- գտնում է Ալիևը:

 

Ալիևը կրկին մատնանշել է միջազգային հանրության կողմից Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի բանաձևերը ՙչկատարելու՚ հետ կապված:

 

ՙՇփման գծում վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հրադադարի ռեժիմը փխրուն է և անկայուն, ներկայիս ստատուս-քվոն՝ անընդունելի: Ապրիլից  Հայաստանը շարունակում է մեր նկատմամբ զինված սադրանքները, զոհվել են քաղաքացիական անձինք: Մենք պետք է պաշտպանեինք մեզ, մեր խաղաղ քաղաքացիներին՚,- արդարացել է Ալիևը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles