Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Նիկոլ Փաշինյանը պահանջում է ԱԳՆ ներկայացուցիչներին խորհրդարան հրավիրել

$
0
0

 ՀՀ ԱԳՆ-ը պետք է խորհրդարանականներին բավարար ապացույցներ ներկայացնի այն մասին, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար: Այդ մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկումների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսեյ Պավլովսկու այն հայտարարությանը, որ պաշտոնապես ոչ ոք հանդես չի եկել Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու առաջարկով:

 

ՙԴա ամբողջովին հակասում է ԱԳՆ ներկայացուցիչների կողմից բաց և փակ քննարկումների ընթացքում արված բոլոր հայտարարություններին՚,- հայտարարել է նա: Այդ առնչությամբ Փաշինյանը պահանջել է ԱԳՆ ներկայացուցիչներին հրավիրել խորհրդարան՝ խորհրդարանականներին հուզող հարցերի պատասխանները ստանալու նպատակով: 

 

Հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը նշել է, որ արդեն պայմանավորվածություններ են ձեռքբերվել ԱԳՆ ղեկավարի հետ փակ քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ՝ ոչ միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման, նաև շատ այլ հարցերի քննարկման նպատակով: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles