ՎՏԲ-Հայաստան Բանկն արդեն 8-րդ տարին անընդմեջ աջակցություն է ցուցաբերում "Կենգուրու"միջազգային մաթեմատիկական մրցույթին:
"Կենգուրու"միջազգային մաթեմատիկական մրցույթն անցնում է ամեն տարի աշխարհի բազմաթիվ երկրներում: 2016 թվականին մրցույթին մասնակցել է 41 հազ. աշակերտ Հայաստանի ավելի քան 30 քաղաքներում, սահմանելով հայ մրցանակակիրների ռեկորդային ցուցանիշ:
Այսօր Հայաստանի տարբեր քաղաքներում տեղի կունենա մրցույթի մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը: ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է բոլոր հաղթողներին և մաղթում հետագա հաջողություններ: