Այսօր առավոտյան «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը սնունդ է ընդունել և դադարեցրել հացադրուլը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից, ներկայումս Շանթ Հարությունյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, բժիշկների հսկողության ներքո: Հաղորդվում է նաև, որ այսօր կորոշվի` կմնա՞ արդյոք Հարությունյանը հիվանդանոցում, թե՞ կրկին կվերադառնա «Նուբարաշեն» ՔԿՀ:
Հիշեցնենք, որ Հարությունյանը հացադուլ էր հայտարարել դեկտեմբերի 24-ին` պահանջելով վերացնել հարազատների հետ տեսակցությունների արգելքը: Իսկ երեկ նրան տեղափոխվել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ` ընդհանուր բուժզննության ենթարկելու: Ի դեպ, այսօր` ժամը 13:00-ին, Շանթ Հարությունյանի կողմնակիցները երթ են կազմակերպելու դեպի ԱԱԾ-ի շենք: