Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայացք Մոսկվայից. Նազարբաևի հայտարարությունը հերթական անգամ հարցականի տակ դրեց ինտեգրացիոն, հետխորհրդային միավորումների հեռանկարները

$
0
0

Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը հերթական անգամ հարցականի տակ է դրել երկարաժամկետ ինտեգրացիոն, հետխորհրդային միավորումների հեռանկարները: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: 

2013 թ. դեկտեմբերի 24-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցման հետ կապված` ղարաբաղյան հակամարտության հարցը նորից կակտուալանա:

ՙՆազարբաևի կողմից հատուկ կարծիք առաջին անգամ չի հայտնվում: Նա դրան անդրադարձել էր նաև Մինսկում կայացած համանման համաժողովի ընթացքում: Այդ ՙհատուկ կարծիքի՚ պատճառները երկուսն են. Ղազախստանն Ադրբեջանի հետ քաղաքական և, գլխավորը, տնտեսական համագործակցությունը համարում է իր եվրասիական քաղաքականության կարևոր ուղղությունը: Բացի այդ, Նազարբաևն առաջնորդվում է ներքին նկատառումներով`վախենալով անջատվողականության ցանկացած դրսևորումից՚,- ընդգծել է քաղաքագետը:

Միաժամանակ Ռուսաստանը, Մարկեդոնովի կարծիքով, խիստ շահագրգռված է ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում`հաշվի առնելով, որ 2013 թ. Երևանը լրջորեն մոտեցել էր Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը: Նրա կարծիքով, ավելի քան ակնհայտ է, որ Երևանին Մաքսային միությանն անդամակցության դրդելու Մոսկվայի ակտիվ ջանքերը պայմանավորված էին Ուկրաինայում հավանական պարտության լուրջ մտավախություններով: Որպես արդյունք`ընտրության առջև է կանգնել Մոսկվան, որը միաժամանակ Ղազախստանի հետ համագործակցությունը համարում է եվրասիական ինտեգրման առանցքը և ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը դիտարկում որպես Հարավային Կովկասում իր դիրքերի ամրապնդմանն ուղղված քայլ:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles