Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Սերժ Սարգսյան. Հայաստանի համար խելամիտ չէ վերադառնալ բանակցություններին՝ առանց անվտանգության լրացուցիչ երաշխիքների

$
0
0

Հայաստանի համար խելամիտ չէ վերադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ խաղաղարար բանակցություններին՝ առանց անվտանգության լրացուցիչ երաշխիքների, քանի որ հիմա իրավիճակը բոլորովին այլ է: Այդ մասին Bloomberg-ին հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Նա նշել է, որ Ղարաբաղում պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի, և խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հեռանկարը մեծ չէ: Նա նշել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռքբերված հրադադարը բավարար չէ ավելի մասշտաբային ընդհարումները կանխելու համար: ՙՀայաստանի համար խելամիտ չէ վերադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ խաղաղարար բանակցություններին՝ առանց անվտանգության լրացուցիչ երաշխիքների, քանի որ հիմա իրավիճակը բոլորովին այլ է: Մինչդեռ մենք կբանակցենք, ռազմական պաշտոնյաները կներգրավվեն պատերազմի մեջ՝ փորձելով կարգավորել հակամարտությունը՚,- ընդգծել է Սարգսյանը:

 

Նախագահը հերքել է նաև շրջանառվող լուրերը, թե ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ է ներկայացրել: ՙՉեն եղել նոր առաջարկներ, քանի որ նա շատ լավ հասկանում է, որ անիմաստ է խոսել բանակցությունների մասին պատերազմից անմիջապես հետո՚,- ընդգծել է նա: Ըստ որում, Սարգսյանը հերքել է նաև Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մասին լուրերը: ՙԱյժմ նման հնարավորություն չեմ տեսնում: Եթե չկան բանակցություններ, ինչպե՞ս կարող են ռուս խաղաղապահներ տեղակայվել արցախյան և ադրբեջանական զինված ուժերի միջև՚,- հայտարարել է նա:

 

Նա խոստովանել է նաև, որ 2011թ. Կազանում Ալիևի հետ հանդիպմանը հարակից հինգ շրջաններից հայկական զինված ուժերի դուրսբերման պատրաստակամություն է հայտնել և համաձայնել է խաղաղապահների տեղակայմանը, սակայն Ալիևը հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը:

ՙԴա այն ժամանակ էր, երբ Ադրբեջանը հարստանում էր նավթից ստացած եկամուտներով և խոսում իր ռազմական բյուջեի ավելացման մասին՚,- ասել է Սարգսյանը՝ նշելով, որ ապրիլի սկզբին տեղի ունեցածը սպասելի էր: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles