Կրեմլում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը գնահատում են խիստ փխրուն, ապրիլի 25-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերն իրավիճակը կտրուկ սրվեց ղարաբաղյան հակամարտության շփման գծում: Ապրիլի 5-ին Մոսկվայում Ռուսաստանի միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի հանդիպումը, որի ընթացքում շփման գծում ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց: Սակայն, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը