Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանի ռազմական գործողությունը տապալվեց՝ ԼՂՀ ՊԲ հետախուզության ճշգրտության շնորհիվ

$
0
0

Արցախի ժողովրդի դեմ մանրամասն նախապատրաստված Ադրբեջանի ռազմական գործողությունը ձախողվեց՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի հետախուզության աշխատանքի ճշգրտության շնորհիվ: Այդ մասին Երևանի պետական համալսարանում «Հայաստանի և Ադրբեջանի ռազմամթերքի համեմատականը՚ խորագրով դասախոսության ընթացքում նշել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

 

ՙԱյսօր մենք կարող ենք վստահաբար նշել, որ ադրբեջանական և ղարաբաղյան զինված ուժերի շփման գծի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան  ուղղություններով ադրբեջանական բանակի հարվածները շեղող մանևր էին՚,- նշել է նա:

 

Ադրբեջանական բանակը գլխավոր հարվածը, ըստ նրա, պատրաստվել էր կենտրոնական ուղղությամբ: Սակայն, հիմնական հարվածն ի սկզբանե կասեցվել է հայ զինվորների կողմից, ինչի արդյունքում հակառակորդին նույնիսկ չի հաջողվել լայնամասշտաբ հարձակում սկսել կենտրոնում:

 

Հովհաննիսյանի խոսքով, նման գործողություններով հակառակորդը շարունակում է 1915 թ. թուրքական իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը: Եվ հայ ժողովրդի ոչնչացման հերթական փորձը, այս անգան՝ Արցախում, կասեցվեց հայ զինվորի ձեռքով: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles