Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարգել է 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Ինչպես հաղորդել է «Անադոլու» գործակալությունը, այդ մասին ասվում է նախագահ Էրդողայի՝ հայ համայնիքն հղված ուղերձում, որն ընթերցել է Ստամբուլի հայ եկեղեցու ղեկավարը:
Էրդողանը նշել է, թե ողջունում է հայերի հիշատակման միջոցառումները, ովքեր «զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Աատոլիայում»: Նրա ասելով, «անատոլիական հողում երբեք հումանիտար նորմերը չեն անտեսվել, իսկ համամարդկային արժեքները միշտ ամեն ինչից վեր են դասվել»:
«Ամեն տարի անցկացվում են 1915 թվին զոհված հայերի հիշատակման միջոցառումներ, ովքեր Թուրքիա ներխուժած ռուսների կողմն էին բռնել եւ ապստամբել: Հայերի հետագա տեղահանությունը հանգեցրեց բազմաթիվ մարդկային զոհերի: Թուրքիան դեմ է այն բանին, որպեսզի այդ մարդկանց մահերը որակվեն ցեղասպանություն, եւ կոչ է անում Հայաստանի հետ համատեղ ստեղծել պատմաբանների հանձնաժողով՝ այդ իրադարձություններն ուսումնասիրելու համար», - նշել է Թուրքիայի ղեկավարը:
Նա հայտարարել է, որ եւս մեկ անգամ հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված հայերի հիշատակին եւ ցավակցություն հայտնում նրանց զավակներին ու թոռներին: «Թուրքիան հարգում է բոլոր քացաքացիների հիշատակը, ովքեր զոհվեցին 1915 թվականի իրադարձությունների ժամանակ՝ անկախ նրանց կրոնական եւ ազգային պատկանելությնից: Ես կցանկանայի ընդգծել, որ մենք կիսում ենք այդ ընդհանուր ցավը», - եզրափակել է Թորքիայի նախագահը: