Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ակցիայի մասնակիցները Հայաստանում ՌԴ դեսպանությանն են փոխանցել «արյունոտված ռուսական սապոգը»

$
0
0

 Երևանում ընթացող`«Ձեռքերդ հեռու Արցախից» կարգախոսով բողոքի ակցիայի մասնակիցները Հայաստանում ՌԴ դեսպանությանն են փոխանցել «արյունոտված ռուսական սապոգ» և «Մոլոտովի կոկտեյլ» հիշեցնող շիշ:

 

Արյունոտված ռուսական սապոգով և Մոլոտովի կոկտեյլով արկղը տեղադրվել է ՌԴ դեսպանության պատի վրա տեղադրված փոստային արկղի կողքին:

 

Փողոցը շրջապատած ոստիկանները դեսպանությանը մոտ են թողել միայն բողոքի ակցիայի կազմակերպիչների մեկին` Դավիթ Սանասարյանին: Մյուս ցուցարարները կանգնած են դեսպանության փողոցի հանդիպակաց մայթի վրա: «Նվերի» հանձնումը տեղի ունեցավ երկարատև բանակցություններից հետո, քանի որ ոստիկաններն սկզբում, ընդհանրապես, հրաժարվում էին որևէ մեկի մոտ թողնել ՌԴ դեսպանությանը:

 

«Մենք արյունոտ սապոգը դեսպանությանն ենք հանձնում որպես նվեր և որպես նմշան, որ ռուսական սապոգը երբեք չի տրորի հայկական հողը: Իսկ «Մոլոտովի կոկտեյլը» թող հիշեցնի այն կոկտեյլները, որոնք անհապաղ կնետվնե ՌԴ դեսպանության շենքի և Բաղրամյան 26-ում գտնվող նստավայրի վրա, եթե հանկարծ որևէ մեկը որոշի ինչ-որ բան հանձնել որևէ մեկին, շրջանցելով հայ ժողովրդին»,-հայտարարել է Դավիթ Սանասարյանը:

 

Երևանում ընթացող «Ձեռքերդ հեռու Արցախից» կարգախոսով բողոքի ակցիան, կազմակերպված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարվող այցի կապակցությամբ: Սպասվում է, որ ռուս դիվանագետը Երևան կբերի Արցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելու մասին նոր առաջարկներ:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles