Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Լավրով. Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջնային գործընկերը թե առևտրի, և թե ներդրումների ոլորտներում

$
0
0

 Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջնային գործընկերը թե առևտրի, և թե ներդրումների ոլորտներում: Այս մասին ապրիլի 22-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

 

«Մեզ մոտ վատ չեն զարգանում առևտրա-տնտեսական հարաբերությունները: Չնայած համաշխարհային տնտեսության օբյեկտիվ և սուբյեկտիվ պրոբլեմներին, մեր ապրանքաշրջանառությունը չի նվազել, ինչը շատ կարևոր է, իսկ ռուսաստանյան ընկերությունների ընդհանուր կապիտալ ներդրումները Հայաստանի տնտեսությունում հատել են 4 մլրդ.դոլարի սահմանագիծը»,-նշել է Լավրովը: Այս համատեքստում նա բարձր է գնահատել նաև միջկառավարական տնտեսական և ռազմա-տեխնիկական հանձնաժողովների գործունեությունը:

 

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխհարաբերություններին, Լավրովը նշել է, որ ձեռք է բերվել Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ-ին ինտեգրվելու վերաբերյալ պայմանավորվածություն, այդ թվում նաև հայկական կողմին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին 2015 թվականի մայիսին ստորագրված հայ-ռուսական միջկառավարական համաձայնագրերի իրականացման միջոցով:

 

Լավրովը տեղեկացրել է, որ Հայաստանը և Ռուսաստանը սերտ համագործակցում են նաև միջազգային կառույցների, մասնավորապես, ՀԱՊԿ-ի շրջանակներում, որտեղ ներկայումս նախագահում է Հայաստանը: Նրա խոսքով, Ռուսաստանն աջակցում է կազմակերպությունում հայկական նախագահության առաջնահերթությունների պլանին, հատկապես ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացման գծով առաջարկներին: Ըստ Լավրովի, ևս մեկ կարևոր ուղղություն է հանդիսանում համագործակցոթյունը ԱՊՀ շրջանակներում, որտեղ Հայաստանը հանդիսանում է առանցքային գործընկեր:

 

«Մենք ինտենսիվ բանակցություններ անցկացրեցինք և կողմ ենք շարունակել պարբերական ինտենսիվ երկխոսությունը Հայասատանի և Ռուսաստանի միջև: Մեր պետությունների միջև պարբերաբար տեղի են ունենում բարձր մակարդակով հանդիպումներ, ինչը կարևոր բաղադրիչ է Երևանի և Մոսկվայի միջև սերտ և դաշնակցային հարաբերությունների հարցում: Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցոթյունը դինամիկ զարգանում է մի շարք ուղղություններով, այդ թվում նաև հումանիտար, գիտական, կրթական ոլորտներում: Անցյալ ամիս Հայաստանում բացվեց հումանիտար արձագանքման հայ-ռուսական կենտրոնը, իսկ այսօր մենք քննարկեցինք Պալմիրայում ականազերծման ծրագրին այդ կենտրոնի մասնագետների-սակրավորների ներգրավման հարցը: Հուսով եմ, որ մեր համատեղ նախաձեռնությունը կլինի հաջողված»,-նշել է Լավրովը:

 

Վերջում նա հավելել է, որ Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը նաև միջազգային կառույցների շրջանակներում: Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի շրջանառությունը 2015 թվականին կազմել է 1.2 մլրդ.դոլար, տարեկան աճը` 18%: Մասնավորապես, արտահանումը կազմել է 225.9 մլն.դոլար, տարեկան անկումը` 26.7%, իսկ ներմուծումը` 948 մլն.դոլար, տարեկան անկումը` 15.6%: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles