Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Մարիա Զախարովա. Սերգեյ Լավրովը ոչ մի տեղ դատարկաձեռն չի գնում

$
0
0

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ոչ մի տեղ դատարկաձեռն չի գնում: Այդ մասին ապրիլի 21-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, որ Լավրովը Երևան է ժամանում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշակի ծրագրով:

 

Ըստ որում, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ճիշտ չէ դա անվանել ծրագիր, փաստաթուղթ կամ առաջարկ: ՙԱմենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է հակամարտության կարգավորմանը վերաբերող որոշակի մշակումներին, տարբեր գաղափարների քննարկումներին: Մեր միջնորդական առաքելությունը հենց դա է՝ լսել կողմերին, քննարկել հնարավորությունները, առաջարկել հանգուցալուծումների տարբերակներ՚,- ասել է Զախարովան:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles