Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԵԽԽՎ պատվիրակները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բանաձև են ընդունել

$
0
0

 Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)պատվիրակներն ապրիլի 19-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասին բանաձև են ընդունել:

 

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 44 պատգամավորների ստորագրած թիվ 603 փաստաթղթում նշվում է. «Վստահ լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ԵԽԽՎ-ն հաստատում է իր մշտական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, միջազգայնորեն համաձայնեցված բանակցային միակ ձեւաչափին՝ հակամարտության երկարաժամկետ եւ արդարացի լուծում գտնելու համար: Այդ պատճառով մենք կոչ ենք անում հարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ իրենց մանդատը չձախողելու եւ բանակցությունները չբարդացնելու մասին մշտական կոչերը»:

 

ԵԽԽՎ պաշտոնական կայքում զետեղված բանաձևի տեքստում նշվում է, որ ԵԽԽՎ պատվիրակները կողմերին կոչ են անում վճռական քայլեր ձեռնարկել եւ անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորել՝ համանախագահ երկրներ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի առաջարկների հիման վրա համաձայնագրի ստորագրման հասնելու համար, որոնք արտահայտված են 2009 թվականից ի վեր այդ երկրների ղեկավարների մակարդակով արված հինգ հայտարարություններում: «Մենք կիսում ենք հակամարտության գոտում լարվածության աճի հետ կապված անհանգստությունը: Ծանր սպառազինությունների` հաուբիցների և հրթիռային կայանքների կիրառումն անընդունելի է և լուրջ սպառնալիք է ստեղծում խաղաղ բնակչության համար: Մենք խորապես ցավում ենք զոհերի համար, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», - ասվում է փաստաթղթում:

 

Փաստաթղթի հեղինակները կարծում են, որ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաեւ 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրի շուրջ վստահություն ձեւավորելու միջոցների վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների մի շարք այլ առաջարկները կնպաստեն լարվածության թուլացմանն ու ավելի բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը` խաղաղ բանակցություններում առաջընթացի համար: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles