Ռուսաստանը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է զսպվածություն դրսևորեն, վերսկսեն բանակցային գործընթացը, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այժմ պահանջվում է դրսևորել զսպվածություն, գործը տանել կայունության վերականգնման: Լիովին համոզված ենք, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը, որը նպատակաուղղված կլինի հաստատուն խաղաղ կարգավորման ձեռք բերմանը», - հայտարարել է նա:
Զախարովայի ասելով, կողմերը պետք է ակտիվացնեն ռազմական ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքը: Նա հաստատել է, որ ռուսական կողմը պատրաստ է որպես միջնորդ անհրաժեշտ ողջ աջակցությունը տրամադրել կողմերին: